Ճամբարային անցուդարձ

Հունվարյան  նախագծային  ճամբարի չորրորդ օրը  սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապունքով, որի ընթացքում պարեցինք ազգագրական պարեր և երգեցինք «Ավետիս»-ների շարք:  9:30-ից  սկսվեցին աշխատանքներ ըստ նախագծերի: Մի խումբ սովորողներ Վարդան Կարապետյանի հետ իրականացրեցին «Երևանի ձիարձաններ» նախագիծը: Արդեն երրորդ օրն է ինչ Ջավախքի սովորողները մասնակցում են կրթահամալիրի ճամբարային առօրյային: Մինչ մի խումբ սովորողներ պատրաստում էին տարեհաց ավագ դպրոցի խոհանոցում, մյուս խմբերը շարունակում էին աշխատել իրենց նախագծերով: Ամենուրեք եռուզեռ էր:  

Անակնկալ հանդիպում

Կրթահամալիրը կարծես Կովկասի կենտրոնը լինի: Գրեթե ամեն շաբաթ հյուրեր ենք ունենում Հայաստանի, Արցախի, Վրաստանի տարբեր դպրոցներից: Հուսով եմ մի օր էլ հյուրեր կունենանք Թուրքիայից և Ադրբեջանից: Բայց այսօր դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել… Այսպիսով հերթական հյուրերը Արցախի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղից էին։ Այցելել էին 7 սովորող, դպրոցի տնօրենն ու երկու ուսուցիչ: Առավոտյան պարապմունքով սկսեցինք օրը: Մենք նրանց հետ շրջեցինք դպրոցով, միասին մասնակցեցինք ուսումնական պարապմունքներին։ Հետո պետք է նրանց ուղեկցեինք կրթահամալիրի Ագարակ։ Ու գիտե՞ք ինչ պարզվեց. ճանապարհին երբ զրուցում էինք, ամեն մեկս պատմում մեր մասին, պարզվեց, որ նրանցից մեկի՝ Դավիթի հետ Բերձորում սովորել եմ նույն դասարանում։ Իմ ծնողներն Արցախում էին ապրում և ես 4 տարի սովորել եմ Բերձորի դպրոցում։ Հաճախ եմ հիշում Բերձորը, դպրոցը, դասարանցիներիս, բայց երբևէ առիթ ու հնարավորություն չի եղել որևէ տեղեկություն ստանալ նրանցից: Ու երեկ այդ հնարավորությունը կրթահամալիրն իր հյուրընկալությամբ ընձեռեց: Դավիթն ու ես շատ ուրախացանք, որ տարիներ հետո հանդիպեցինք՝ այն էլ Բանգլադեշում: Այդպես մենք շատ ուրախ ժամանակ անցկացրինք։ Հուսով եմ՝ կրթահամալիրյան փոխանակման ծրագրերը այսպիսի անկնկալներ դեռ կմատուցեն ինձ ու այլ սովորողների:

Ճամբարային մեր այսօրը

Մեր ջոկատի ճամբարային առօրյան, ինչպես միշտ,  սկսվեց առավոտյան ընդհանուր պարապմունք-պարատուն-երգ ու պարով:  Հետո սկսվեցին անհատական աշխատանքները ` քննարկումներ, թարգմանական ստուգատես, ձայնագրություն, ֆիլմերի մոնտաժ: Մեր ջոկատի սովորողները շատ ոգևորված են թարգմանական ստուգատեսով: Հետո գնացինք արևմտյան դպրոց` իրականացնելու «Հեքիաթապատում>> նախագիծը: Միասին խաղացինք, երգեցինք ու պարեցինք: Հետո սկսվեց ամենահետաքրքիր մասը` հեքիաթները: Տեսնել էր պետք խմբերի բաժանված փոքրիկների` ուրախությունից փայլող աչքերը ընթերցանության ժամանակ:  Փորձեցինք նաև դերերով կարդալ ` ներգրավելով մեր կրտսեր բարեկամներին: Այնքան ոգևորվեցինք, որ որոշեցինք հետագայում նաև բեմականացնել այդ հեքիաթներից որևէ մեկը: Օրն ավարտեցինք վաղվա աշխատանքային ծրագրերի քննարկումով: Վաղը մեզ մոտ քաղաքային թափառումների օր է: 

Հունվարյան ճամբար

Ճամբարին ես մասնակցել եմ մեկ նախագծի և մի քանի կլոր սեղանի, նաև մասնակցել եմ բնագիտատեխնիկական ստուգատեսին: «Սովորողները սովորողների համար»  նախագծի պատասխանատուն Նալբանդյան Հասմիկն էր: Մենք այդ նախագծի հրավիրում էինք կրտսեր դպրոցից տարբեր դասարաններ և նրանց համար բնագիտական փորձեր էինք անում: Մենք նույնպես այդ փորձերից շատ բաներ էինք սովորում: Կլոր սեղանների ժամանակ մենք ծանոթանում էինք տարբեր դասարանների նախագծերին, և երեխաններից յուրաքանչյուրը ներկայացնում էին թե ինչ նախագծի էին մասնակցում: Բնագիտատեխնիկական ստուգատեսին պատրաստել ենք մի նյութ, որը մեր նախագծի փորձերի մասին էր: Այս տարվա ճամբարը ինձ շատ դուր եկավ, չնայած նրան որ մի քիչ երկար տևեց, բայց մենք ավելի շատ բաներ սովորեցինք:  

Ճամբարային օր

Ինչպես միշտ, այս օրը նույնպես սկսեցինք լավ տրամադրությամբ: Առավոտյան ընդհանուր պարապունքից հետո գնացինք տարբեր դասարաններ և հարցրեցինք, թե ինչով են զբաղված սովորողները: Նրանք ասացին, որ ամեն մեկը զբաղված է իր նախագծերով:

Ֆիզիկայի լաբորատորիայում կրկին սպասում էինք երկրորդ դասարանցիներին: Գրիգորյան Մերին իր ջոկատի հետ եկան, ծանոթացանք նրանց հետ և սկսեցինք փորձեր անելը: Փորձերի ժամանակ մենք նրանց ասեցինք, որ նրանք իրենց ուսուցչուհու հետ պատրաստեն լացող տիկնիկ սովորական գարեջրի շշից: Հետո գնացինք կլոր սեղանի, որի ղեկավարը Ղազարյան Հասմիկն էր: Ընկեր Հասմիկի սովորողները ներկայացնում էին իրենց անհատական ռադիոնախագծերը և ասում էին իրենց կարծիքը այդ նախագծի վերաբերյալ և, թե ինչ են նրանք ստանում այդ նախագծին մասնակցելով: Հետո մի քանի տասներորդ դասարանի սովորողներ ներկայացրեցին իրենց նախագծերը, նրանցից երկուսը «Թարգմանիր» ամսագրի անդամներ էին և նրանք թարգմանում էին տարբեր նյութեր, թե իրենց ընտրությամբ, թե ուսուցչուհու խորհրդով: Լսեցինք նրանց կարծիքները և հասկացանք, որ նրանք գիտելիք են ստանում այդ նախագծից, քանի որ նրանք թարգմանում են նյութեր և նրանք սովորում են ավելի շատ բառեր օտար լեզվից:

Ընդմիջումից հետո գնացինք Նոր դպրոց մասնակցելու երկրորդ կլոր սեղանին: Լսում էինք Իվետա Ջանազյանին, Անահիտ Գևորգյանին և հինգերորդ դասարանցիներին: Իվետա Ջանազյանը իր սովորողների հետ ներկայացնում էր առաջին թեման՝ Հայրենագիտական: Ընկեր Իվետան պատմում էր, որ նրանք հայրենագիտության համար գնում էին տարբեր ճամփորդությունների, և եռօրյա, և մեկօրյա, և նաև բազմօրյա: Երեխաները ասացին, որ նրանց ավելի շատ դուր է գալիս բազմօրյա ճամփորդությունները և նրանք ավելի շատ մասնակցում են բազմօրյա ճամփորդություններին:

Հաջորդը Ընկեր Անահիտն էր իր աշակերտների հետ: Նրանք ներկայացրեցին իրենց անհատական ուսումնական պլանը, որտեղ ասվում էր, թե նրանցից յուրաքանչյուրը իր ամբողջ օրվա ընթացքում ինչով է զբաղված լինում: Նրանք գրում էին այդ ամեն ինչը և դրանք դնում էին իրենց բլոգներում, որ տեսանելի լինի բոլորին: Այս օրը նույպես շատ հետաքրքիր և ուրախ անցավ:

 

 

 

 

 

Իմ կարծիքը պարտադիր տնայինների մասին

Ես կարծում եմ, որ պարտադիր է տնայիններ անել մաթեմատիկայից, որովհետև այն մեզ շատ պետք է գալու ապագայում, որովհետև մենք ինչ մասնագիտություններ էլ ընտրենք մեզ մաթեմատիկան պետք է գալու:  Իմ կարծիքով նաև պետք է սովորենք ֆիզիկան, բայց այդքանել պետք չէ տնայիններ անել: Մենք կարող ենք գալ դպրոց ամենինչ սովորենք, մեզ բացատրի ուսուցիչը և կարող ենք ուղղակի գնալ տանը միքիչ կրկնենք, որպեսզի չմոռանանք: Նույնը կարող ենք անել անգլերենից, ռուսերենից, կենսաբանությունից և այլն:

 

Իմ անհատական ուսումնական պլանը

 

Ես այսօր ձեզ կներկայացնեմ իմ անհատական-ուսումնական պլանը: Իմ կարծիքով ինձ ավելի շատ պետք կգա մաթեմատիկան և լեզուները: Ինձ ավելի շատ դուր է գալիս պարը և համակարգչով աշխատելը: Բայց ես պարուհի չեմ ուզում դառնամ: Իսկ ֆիզկուլտուրայի ժամերը հարմար են: Երկար դասամիջոցը կուզենամ  ավելանա, որպեսզի մենք կարողանանք հանգիստ ճաշենք, հանգստանանք և գնանք թարմ ուժերով դասի: Ֆիզիկան ինձ թվում է պետք չէ, որ դուրս գա, որովհետև այդ առարկան մեզ շատ պետք կգա, քանի որ այն կապված է մեր շուրջը կատարվող բոլոր երևույթները, բայց չեմ ուզում, որ ուսուցչուհին մեզ տնային տա, մենք գանք դպրոց մեզ ամեն ինչ բացատրի, հարցեր տա, առաջադրանքներ տա և այդքանը: Շատ կուզեի, նաև ֆիզիկան գաինք և գործնական աշխատանքներ անեինք: Քիմիան ես նույնպես կուզեի լաբորատոր աշխատանքներ շատ անեինք: Ես ռուսաց լեզուն չեմ սիրում, բայց դուրս չգար, քանի որ այն մեզ շատ պետք կգա ապագայում, ուղղակի տնայիններ չլիներ: Ես նաև չեմ սիրում պատմողական առարկաները՝ օրինակ պատմությունը: Կուզեի գրավոր չլիներ պատմությունը, միայն պատմողական, բայց շատ տնայիններ չլիներ: Մայրենին կցանկանայի ավելի շատ բանավոր լիներ, չնայած գրավորներնել են շատ հետաքրքիր, բայց ավելի լավ կլիներ բանավոր՝ անգիրներ, հեքիաթներ, պատմվածքներ, առակներ և այլն: Կցանկանամ խոսալ ընտրության մասին: Ընտրության մեջ կան այն լեզուները առարկաները, որոնք մենք չենք անցնում, բայց նաև կան այն լեզուները, որոնք մենք անցնում ենք:

 

Ծաղկաձոր «Կեչի» հանգստյան տուն

«Կեչի»  հանգստյան  տունը  գտնվում է Ծաղկաձորի  կենտրոնում քաղաքիտեսարժան  վայրերի  հարևանությամբ:

Հանգստյան  տունն  առաջարկում  է  բարձրակարգ  սպասարկում շուրջօրյաընդունարան գեղեցկության  սրահ  և  այլ  ծառայություններ:   Կապի  մեջ  եղեք  ձեր  սիրելիների   հետ   այստեղ  տրամադրվողինտերնետի  օգնությամբ:   Դահուկայինսպորտի  սիրահարներին   առաջարկումենհամապատասխան  պարագաների  վարձույթ  և  դարակներ՝  իրերի  համար

Մեքենայով  ճամփորդողների  համարտրամադրվում  է  անվճար  ավտոկայանատեղ

 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

Մենք Նոր տարին անցկացրեցինք  շատ ուրախ:Ամանորը ես անցկացրել եմ իմ ընտանիքի, իմ մորաքույրների և իմ տատիկի և պապիկի հետ: Մենք սկզբից սեղան դրեցինք հետո սպասում էինք մեր ընտանիքին: Նրանք ժամը 23:00 եկան: Մենք նստեցինք սեղանի շուրջ, և անհամբեր սպասում էինք Ամանորին: Նայեցինք Ամանորյա հաղորդում, պարեցինք և լցրեցինք բաժակները, քանի որ արդեն մոտենում էր ժամը: Մենք իրար շնորհավորեցինք և սկսեցինք հաց ուտել: Հետո ես և իմ եղբայրը պարեցինք և հետո մենք բոլորս պարեցինք և այդպես շատ լավ ժամանակ անցկացրեցինք: