Հետաքրքիր փաստեր Ադրբեջանի անվանման մասին

Երկիրն ադրբեջաներեն կոչվում է Ազերբայջան, որը կազմված է պարսկերեն ազեր «կրակ» և բայջան «երկիր» բառերի միացումից, այսինքն նշանակում է «կրակե երկիր»։ Ենթադրում են, որ անվանումը կապված է գետնի տակից դուրս եկող գազերի այրման երևույթի հետ։‌ Երկրի հայերեն անվանման հիմքում ընկած է պարսկերեն ադուր բառը, որը նույնպես նշանակում է «կրակ։ Երկրի հարավային մասը հին հունական աղբյուրներում կոչվում է Ատրոպատենե, հայկականում՝ Ատրպատական։‌ Այդպես է կոչվել Փոքր Մարաստանում Աքեմենյանների սատրապ Ատրոպատեսի անունով (նա մ.թ.ա. 321-ին Փոքր Մարաստանը հռչակել է անկախ թագավորություն և դարձել հարստության հիմնադիր թագավորը)։ Ադրբեջանցի ժողովուրդը մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը հայտնի էր թուրքեր կամ Կովկասի թաթարներ անունով, այնուհետև կոչվեցին ադրբեջանական թուրքեր, ապա՝ ադրբեջանցիներ (ինքնանվանումը՝ ազերբայջանլար)։

Անգլիացի ժողովուրդներ

Download
Angliaciner.pptx
Microsoft Power Point Presentation 52.8 KB

Բրինձ

Մի քանի հազարամյակ է արդեն, ինչ Հարավ-Արևելյան Ասիայում մարդիկ բրինձ են մշակում: Բրինձի հայրենիքը Հնդկաստանն է: Դեռևս Ալեքսանդր մակեդոնացու զինվորներն են տեսել, թե ինչպես են հնդիկները մարգերով բրինձ աճեցնում: Մինչև հիմա էլ ամենից շատ բրինձ ցանում են Հնդկաստանում, Չինաստանում, նաև Ճապոնիայում: Բրինձը մշակում են արհեստական ոռոգմամբ:
  Բրնձը ցանում են խոնավ հողի մեջ: Երբ բույսերն աճում են մինչև 15-20 սմ, դաշտը ողողում են ջրով, բայց այնպես, որ բույսերի վերին մասը ջրից դուրս մնա:

  Ինչպեˆս է բրինձն աճում ջրում: Չէˆ որ նրա արմատներին օդ է անհրաժեշտ: Պարզվում է, որ բրինձի արմատներում կան օդատար հատուկ խոռոչներ:
  Բրինձի սերմը կարելի է ցանել նաև անմիջապես ջրի մեջ: Իսկ եթե հատուկ տնկարաններում սածիլներ աճեցնենք և դաշտ տեղափոխենք փոքրիկ բույսերը, ապա կարելի է նույն տարում մեկ դաշտից երկու կամ երեք բերք ստանալ:
  Բերքահավաքից երկու կամ երեք շաբաթ առաջ դաշտերից ջուրը բաց են թողնում: Բրինձը հավաքում են մեքենաներով կամ ձեռքով:
  Բրինձի հատիկները պատված են կոշտ, կիպ կպած թեփուկներով: Այդ թեփուկները պետք է հեռացնել, և կստացվի բրինձի հիանալի, սպիտակ ձավարը: Նրանից փլավ, շիլա ու ապուր են եփում: Բրինձից ստանում են նաև օսլա, շաքար, սպիրտ և բրնձափոշի:
  Արժեքավոր է նաև բրնձի ծղոտը: Նրանից մշակում են շատ բարակ ու շատ ամուր թուղթ և բարձորակ ստվարաթուղթ: Բրնձի ծղոտից հյուսում են պայուսակներ, ամառային գլխարկներ, խսիրներ:
  Հայաստանի բնակլիմայական յուրահատուկ պայմանների պատճառով մեզ մոտ բրնձի մշակումը արդյունավետ չէ:

Արդյունահանող և վերամշակող արդյունաբերություն

ԱՄՆ-ի սեռատարիքային բուրգը