Նկարչական ժանրեր

Download
New Microsoft PowerPoint Presentation.pp
Microsoft Power Point Presentation 545.1 KB

Ալեքսանդր Սպենդիարյանի մասին

Ալեքսանդր Սպենդիարյանը ծնվել է 1871 թ. նոյեմբերի 1-ին, ՈւկրաինայիԿախովկա քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Սիմֆերոպոլի գիմնազիայում։ Երաժշտական պարապմունքներն սկսել է ինը տարեկանից, սովորել է ջութակ նվագել։ 1895թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական բաժինը։ Մոսկվայում շարունակել է ջութակի դասեր վերցնել Մեծ թատրոնի նվագախմբի ջութակահար Պեկարսկուց։ Նրա երաժշտական զարգացման համար չափազանց մեծ նշանակություն է ունեցել մասնակցությունը ուսանողական սիմֆոնիկ նվագախմբին։ 1896-1900թթ. Պետերբուրգում աշակերտել է նշանավոր կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովին, որը մեծապես հավանում էր նրա երաժշտությունը և խրախուսում էր նրան ավելի խորանալ հայկական ժողովորդական երաժշտության ուսումնասիրության մեջ։ Հետագայում ապրել է Ղրիմում, ուր ծավալել է երաժշտական-հասարակական բուռն գործունեություն։ Յալթայի նրա տունը դառնում է մշակութային կենտրոն, ուր հաճախ եղել են Գորկին, Չեխովը, Գլազունովը, Արենսկին, Շալյապինը։

 

Գործունեություն

 

 

 

 

 

1916թ. «Հայոց երաժշտական ընկերության» հրավերով Ալեքսանդր Սպենդիարյանը հեղինակային համերգով այցելել է Թիֆլիս։ 1922 թվականին Սպենդիարյանը Հայաստանի կառավառության կողմից հրավիրվում է Երևան, որտեղ ստեղծագործում է մինչև կյանքի վերջը։ ։ Նա Հայաստանում ազգային սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրներից է։ Նրա հայտնի ստեղծագործություններից են «Ալմաստ» օպերան և Երևանյան էտյուդները։ 1926թ. Սպենդիարյանը արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը։

 

Մահացել է 1928թ. մայիսի 7-ին Երևանում։ Թաղված է օպերային թատրոնի մերձակա պուրակում։

 

 

 

Երվանդ Քոչարի քանդակները

«Սասունցի Դավիթ» արձան

Սասունցի Դավթի արձանը կոփածո պղնձից և բազալտից արձան է, որի հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետը՝ Միքայել Մազմանյան։ Արձանի բնորդն է հանդիսանում ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը:
Արձանը տեղադրվել է 1959 թվականին Սասունցի Դավթի հրապարակում, երկաթուղային կայարանի առջև, փոխարինել է 1939 թվականից տեղադրված գիպսե տարբերակին։ Դավթի մարմինը շարժման մեջ է՝ պատրաստ մարտի: Նրա հեքիաթային ձին՝ Քուռկիկ Ջալալին, ծառս է եղել հսկայական բազալտե ժայռի վրա: Սմբակների տակ, ժայռի անկյունում բրոնզե թասն է՝ հայ ժաղովրդի համբերության խորհրդանիշը: Քանդակը տեղադրված է 25 մետր տրամագծով ջրավազանի կենտրոնում և պատվանդանի հետ ընդհանուր բարձրությունը 12,5 մետր է: Արձանը բազմաթիվ անգամ պատկերվել բացիկների և ամսագրերի շապիկներին, բուկլետներում, լուսանկարներում, գրքերի նկարազարդումներում և ճամփորդական ուղեցույցներում` դառնալով Երևանի խորհրդանիշներից մեկը:

Կարծիքներ արձանի մասին

«Ինձթվումէ, որսամեզմոտդրվածլավագույնձիարձաննէհարյուրամյակի, իսկգուցեևավելիժամանակահատվածում։Իմիջիայլոց «արձան» խոսքըայստեղչիհամապատասխանում, քանիորայնենթադրումէանշարժություն, ստատիկվիճակ, իսկայստեղպետքէխոսելթռիչքիմասին» (ԼեոնիդՎոլինսկի)։

«ՈւժեղուառնականէԵրվանդՔոչարիստեղծածՍասունցիԴավիթը։Ձիուևձիավորիմկաններումմիայնպիսիպայթուցիկուժէկուտակված, որթվումէմետաղըչիդիմանա։Սաֆրանսիականխոզանակվածնժույգչէ, ոչէլորսաձի, ևոչանգամԲոնապարտիերևելինժույգը։ՍամիամբողջժողովրդիօրհասիպահանջովծովիցելածՔուռկիկՋալալինէ, դյուցազնավեպիհերոսը, որկռվումէբաշով, պոչով, ռունգերիցթափվողկրակով։Սանձուասպանդակարհամարհողայդնժույգիաննկատելիմոլեգինշարժումը, ասես, կախարդանքովենթարկվածէմիսևեռուննպատակի։Դրանէենթարկվածնաևներքինողջմղումը. թուրըբարձրացվածէ, թվումէ` իջեցնելուցհետոաշխարհըկսասանվի, բայցաշխարհըփրկելուհամարէայն...» (Ա. Հովհաննիսյան)։

Վարդան Մամիկոնյանը 5-րդ դարի հայ զորավար է: Նրան դասակարգում են սրբերի շարքում և ժողովրդի մեջ հայտնի է նաև «Սուրբ Զորավար» անունով։
Նրա արձանը գտնվում է Երևանում, Խանջյան փողոցի վրա: Բացումը տեղի է ունեցել 1975թ, քանդակագործը Երվանդ Քոչարն է:

«Երվանդ Քոչար» կենսագրություն

Երվանդ Քոչարը ծնվել է 1899 թ. Թիֆլիսում շուշեցի Սիմեոն և Ֆեոկլա Քոչարյանների ընտանիքում։ 1918–ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1915-1918–ին, միաժամանակ, սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակի դպրոցում, 1918–ին՝ Մոսկվայի պետական ազատ գեղարվեստական արվեստանոցում Պյոտր Կոնչալովսկու դասարանում։ 1919–ին վերադառնալով է Թիֆլիս, մասնակցում է «Վրաց նկարիչների աշնանային երկրորդցուցահանդեսին»։ 1921–ին Քոչարը գեղանկարչության պրոֆեսոր էր և մինչև Փարիզ մեկնելն արդեն համբավավոր նկարիչ։ 1922-ին Քոչարը Կ.Պոլսում էր։ Հաջորդ հանգրվանը Վենետիկն էր, որտեղ երիտասարդ արվեստագետն ուսումնասիրում է Ս.Ղազարի մատենադարանի մանրանկարչական հարուստ հավաքածուն, ծանոթանում հռոմեական և Վերածննդի շրջանի արվեստի գանձերին։ 1923 թ. Քոչարը Փարիզում է։ Ֆրանսիայում նա ստեղծեց պլաստիկ-նկարչական նոր արտահայտչաձև «Տարածական նկարչությունը» (Peinture dans l’espace), որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ։

1936–ին Քոչարը վերադարձավ հայրենիք։ Մեծ արվեստագետի ճակատագիրը դրամատիկ ընթացք ստացավ։ Հայրենիքում նա մեղադրվեց ֆորմալիզմի մեջ, ինչը «ժողովրդի թշնամու» հոմանիշն էր։ Բավական է ասել, որ հայրենիքում Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը բացվեց վերադառնալուց 30 տարի անց միայն՝ 1965 թ.։ Արգելքները, բանտը, մեկուսացումը անտարակույս ազդեցին Քոչարի ստեղծագործական ընթացքի վրա, բայց այս դեպքում կարծես գործեց հակազդման օրենքը։ Որոշիչ դեր ունեցավ նաև խռուշչովյան «ձնհալը»... Այս տարիներին են արարվել «Էքստազը» (1960), «Պատերազմի արհավիրքը» (1962), «Զվարթնոցի արծիվը» (1955), «Կիբեռնետիկայի մուսան» (1972), «Վարդան Մամիկոնյանը» (1972), Հայաստանի ու հայության խորհրդանիշ դարձած «Սասունցի Դավիթը» (1959) և այլ մեծարժեք ստեղծագործություններ։

1948–ին մոմաներկերի գյուտի համար ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Գյուտերի և հայտնագործությունների կոմիտեից ստացել է հեղինակային վկայագիր։

Երվանդ Քոչարը վախճանվեց 1979 թ. Երևանում։

Նրա անունով է կոչվում Երևանի փողոցներից մեկը։

1984 թ. Երևանում բացվեց Երվանդ Քոչարի թանգարան (Երևան) , որտեղ արվեստասերը կարող է հնարավորինս ամբողջական պատկերացում կազմել Մաէստրոյի ստեղծագործական ուղու մասին։ Միայն Ե. Քոչարի թանգարանում և Փարիզի Պոմպիդու կենտրոնում կարելի է տեսնել Քոչարի տարածական նկարները։