Բաղադրյալ բառերի ուղղագրությունը

Բաղադրյալ բառերի ուղղագրական առանձնահատկությունները գլխավորապես առնչվում են նրանց բաղադրիչների միասին, անջատ կամ գծիկով գրվելուն, իսկ ձայնավորների և բաղաձայնների ուղղագրության ընդհանուր կանոնները նույնն են։ Հիմնականում գործում են բաղադրյալ բառերի գրության հետևյալ սկզբունքները։


1.
Կրկնավոր բարդությունները գրվում են գծիկով, օրինակ՝ զույգ-զույգ, մեծմեծ, շերտ-շերտ, շուտ-շուտ, տեղ-տեղ։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ բաղադրիչներից որևէ մեկը կարող է հնչյունափոխված լինել, ինչպես՝ մանր-մունր, պարապ-սարապ, լեփ-լեցուն, ճեփ-ճերմակ և այլն։ Հիմնականում անջատ են գրվում առ-ով կազմված կրկնավորները, օրինակ՝ բառ առ բառ, ժամ առ ժամ, բայց սրանց մի մասը կարող է նաև միասին գրվել՝ դեմ առ դեմ // դեմառդեմ։
2.
Եթե բաղադրիչներից մեկը քերականական քարացած ձև է, ապա բաղադրիչները գրվում են միասին, օրինակ՝ ամսեամիս, գյուղեգյուղ, երկրեերկիր, տնետուն։
3.
Կրկնությամբ կազմված այն կապակցությունները, որոնց բաղադրիչներից մեկը ինքնուրույն իմաստով հոլովված բառ է, անջատ են գրվում, օրինակ՝ գյուղից գյուղ, երկրից երկիր, ձեռք ձեռքի, մեջք մեջքի, ուս ուսի։
4.
Միևնույն խոսքի մասին պատկանող բառերից կազմված բաղադրյալ բառերը, որոնց բաղադրիչները միմյանց նկատմամբ հոմանշային, հականշային, առնչակից որևէ հարաբերություն ունեն կամ մեկը
բնութագրում է մյուսին, գրվում են գծիկով, օրինակ՝ ամառ-ձմեռ, այստեղ-այնտեղ, ասել-խոսել, ուտել- խմել, գիշեր-ցերեկ, հյուսիս-արևմուտք, տուն-թանգարան և այլն։
5.
Գծիկով են գրվում միաժամանկ գործածվող չափման միավորները, որոնք տարբեր չափանիշներով բնորոշում են չափը՝ լիտր-վայրկյան, կիլոմետր-ժամ, կիլովատտ-ժամ և այլն։
6.
Տարբեր ժողովուրդներ ու պետություններ անվանող բաղադրիչներից կազմված բառերը գրվում են գծիկով՝ հայ-ռուսական, գերմանա-իտալական և այլն։
7.
Տեր, մելիք, բեկ, միրզա և նման բաղադրիչներից կազմված ազգանունները հիմնականում գծիկով են գրվում, օրինակ՝ Տեր-Գրիգորյան, Մելիք-Մուսյան, Միրզա-Ավագյան և այլն։ Բայց կան այսպիսի ազգանուններ, որոնք միասնական են արտասանվում և գրվում են միասին, ինչպես՝ Բեկնազարյան,
Մելիքսեթյան, Միրզախանյան և այլն։
8.
Մի շարք անուններ ավանդաբար գրվում են գծիկով, ինչպես՝ ԳամառՔաթիպա, Խնկո-Ապեր, Նար-Դոս, Սայաթ-Նովա և այլն։
9.
Հոդակապով միացած բաղադրիչները գրվում են միասին, օրինակ՝ բառաքերականական, գիտահետազոտական, դրամաիրային, նյութատեխնիկական և այլն։
10.
Եթե բաղադրիչներից առաջինը որոշիչ է, երկրորդը՝ որոշյալ, ապա բաղադրիչները գրվում են առանձին, օրինակ՝ ալ կարմիր, բաց դեղին, մուգ դեղին, թղթակից անդամ, տիեզերագնաց օդաչու, Նոր Զելանդիա, Փոքր Ասիա և այլն։ Այսպիսի տեղանուններից կազմված ածականները գրվում են միասին,
ինչպես՝ նորզելանդական, փոքրասիական և այլն։
11.
Ի բաղադրիչը հիմնականում գրվում է առանձին, ինչպես՝ ի շահ, ի ծնե, ի լուր և այլն։ Իզուր, իհարկե, իսպառ բառերում ի-ն գրվում է միասին։
12.
Ինչ դերանունով կազմված և անորոշության իմաստ արտահայտող բառերը գրվում են գծիկով՝ ինչ-որ, փոքր-ինչ, դույզն-ինչ, ինչ-ինչ։

13. Կոտորակային, ինչպես նաև հարյուրից բարձր բաղադրյալ թվականների բաղադրիչները գրվում են առանձին՝ երկու երրորդ, մեկ հինգերորդ, զրո ամբողջ հինգ տասնորդական, հազար ինը հարյուր իննսունմեկ և այլն։

 

Գոյականակերտ ածանցներ

Ածանց, ածանցի նշանակությունը

օրինակներ
1. -
ակ

նվազական, փաղաքշական կամ նվաստական նշանակություն ունեցող գոյականներ

գործող անձ, գործիք, հետևանք ցույց տվող
գոյականներ

Օր՝. գնդակ, գետակ, տնակ, իմաստակ

բուժակ, պահակ, արգելակ, սահնակ,

2. -ածո գործողության հետևանք ցույց տվող գոյականներ

Օր՝. պահածո, բրածո, հանածո


3. -
ան գործող անձ, գործիք ցույց տվող գոյականներ

Օր՝. իշխան, վիպասան, ձգան, փական, խցան

4. -անք  գործողություն ցույց տվող գոյականներ, ազգակցական կապ ցույց տվող հավաքական գոյականներ

Օր՝. աշխատանք, երազանք, պարսավանք, տանջանք
Վարդանանք, Մեժլումանք

5. -անակ գործիք կամ գործողության հետևանք ցույց տվող

գոյականներ

Օր՝. ըմպանակ, մրցանակ, հաղթանակ

6. -անոց տեղ ցույց տվեղ գոյականներ, չափ ցույց տվող գոյականներ

Օր՝.  հիվանդանոց, ծաղկանոց, արհեստանոց,
հյուրանոց
կոպեկանոց, հարյուրանեց, փութանոց,
կիլոգրամանոց

7. -արան տեղ ցույց տվող գոյականներ

Օր՝. դասարան, թանգարան, գործարան, լսարան, ուսումնարան

8. -արք գործողություն ցույց տվող գոյականներ

Օր՝. գործարք, ստուգարք, լուծարք
9. -
եղեն որևէ բանից պատրաստված հավաքականգոյականներ

Օր՝. պղնձեղեն, ոսկեղեն, ամանեղեն, արծաթեղեն

10. -ենք ազգակցական կապ ցույց տվող հավաքական գոյականներ

Օր՝. Մարգարենք, Չալոյենք, Մադաթենք

11. -իկ նվազական, փաղաքշական գոյականներ, գործող անձ ցույց տվող գոյականներ

Օր՝.  մայրիկ, հայրիկ, քույրիկ
ռազմիկ, մարտիկ

12. -իչ զբաղմունք, գործող անձ կամ գործիք ցույց տվող գոյականներ

Օր՝. նկարիչ, երգիչ, բրիչ, քերիչ, գործիչ, ուսուցիչ

13. -իք վերացական գոյականներ

Օր՝. չարիք, բարիք, կարծիք, կեղծիք
14. -
մունք գործողություն ցույց տվող գոյականներ

Օր՝. զգացմունք, հարցմունք, ցուցմունք
15. -(
յ)ակ 1. նվազական, փաղաքշական գոյականներ, միավորների ամբողջություն ցույց տվող գոյականներ

Օր՝. որդյակ, լուսնյակ, հարսնյակ
տասնյակ, հնգյակ, քառյակ, եռամսյակ,
հնգամյակ

16. -յուն գործողություն և դրանից առաջացած ձայն ցույց տվող գոյականներ

Օր՝. բախյուն, հնչյուն, շրշյուն, պայթյուն,
դոփյուն

17. -ոնք 1. գործողություն ցույց տվող գոյականներ,ազգակցություն ցույց տվող հավաքական
գոյականներ

Օր՝. զարթոնք, թափոնք
Սաթոնք, Պապոնք, մերոնք
18. -
որդ անձ ցույց տվող գոյականներ

Օր՝. առաջնորդ, վարորդ, հաճախորդ, ճանապարհորդ

19. -ոց տեղ ցույց տվեղ գոյականներ,  գործիք, միջոց ցույց տվող գոյականներ, գործողության առաջացրած ձայն ցույց տվող
գոյականներ

Օր՝.  հյուսնոց, դարբնոց, դպրոց
էտոց, թիկնոց, ակնոց

ճռռոց, թրմփոց, շրխկոց
20 -
չեք վարձատրություն ցույց տվող գոյականներ

Օր՝. բերողչեք, կապողչեք, կարողչեք

21. -պան պահող, խնամող անձ ցույց տվող գոյականներ

Օր՝. այգեպան, հնոցապան, ձիապան, նախրապան

22. -ստան առատ տեղ, երկիր ցույց տվող հատուկ և հասարակ գոյականներ

Օր՝. բուրաստան, ծառաստան, Հայաստան, Չինասատան

23. -ված,-վածք գործողության հետևանք ցույց տվող գոյականներ Օր՝. հավելված, հատված,
բացվածք, ճեղքվածք

24. -վոր-ավոր գործող անձ ցույց տվող գոյականներ

Օր՝. զինվոր, բանվոր, կալվոր գործադուլավոր, թագավոր
25. -
ու գործող անձ ցույց տվող գոյականներ

Օր՝. վրիժառու, այցելու, քնարերգու
26. -
ություն գործողություն կամ հատկություն ցույց տվող գոյականներ, հավաքական գոյականներ

Օր՝,  գրություն, երգեցողություն, հմտություն,
քաջություն
աշակերտություն, բանվորություն,
մարդկություն

27. -ուկ նվազական, փաղաքշական կամ նվաստական
նշանակություն ունեցող գոյականներ, առարկաներ և երևույթներ ցույց տվող գոյականներ

Օր՝.  ձագուկ, մարդուկ

ավելցուկ, արդուկ, միջուկ, կոշտուկ,
հեղուկ

28. -ուհի իգական սեռ ցույց տվող գոյականներ

Օր՝. ընկերուհի, աշակերտուհի
29. -
ում գործողություն ցույց տվող գոյականներ

Օր՝. շարժում, միացում, բացում, բռնկում,մոտեցում

30. -ույթ գործողություն կամ գործողության հետևանք ցույց տվող գոյականներ

Օր՝. ասույթ, ելույթ, շահույթ, երեկույթ

31. -ույկ գործիք ցույց տվող, ինչպես նաև նվազական գոյականներ

Օր՝. մակույկ, պարույկ, խարույկ, գրքույկ

32. -ույք գործողություն կամ երևույթ ցույց տվող գոյականներ

Օր՝. խնջույք, հաճույք, պիտույք

33. -ուտ որևէ բանով առատ տեղ, վայր ցույց տվող գոյականներ

Օր՝. եղեգնուտ, ծիրանուտ, կաղնուտ, ավազուտ

34. -ուստ գործողություն, միջոց կամ հետևանք ցույց տվող գոյականներ

Օր՝. փախուստ, պահուստ, հագուստ, ապրուստ
35. -
ցի որտեղացի լինելը ցույց տվող գոյականներ

Օր՝. մշեցի, սասունցի, լեռնցի, վրացի
36. -
ք գործողության հետևանք կամ որևէ հատկություն, երևույթ ցույց տվող գոյականներ

 

Օր՝. բերք, հումք, հանք, կյանք

Հնչյունաբանություն

Առ. 1

1. ամենաէական, քրիստոնեություն, երբևիցե, ինչևէ
2.
 հնէաբան, պատնեշ, չէինք, առէջաթել
3.
 եղերերգ, ափեափ, չէնքլայնէկրան
4.
 դողէրոցք, Հրազդանհէկ, չէի, անէ

Առ. 2
1. 
անեզր, խուռներամ, երբևէ, նախօրե
2.
 նրբերշիկ, լայնեզր, լուսերես, անէացում
3.
 բազմերանգ, օրըստօրե, հրեշ, դողէրոցք
4.
 ինչևիցե, եղերերգ, գեղուղեշ, աներկբա

Առ . 3
1. 
անօրեն, տնօրինություն, օրըստօրե, օրորել
2.
 մեղմորեն, մեղմօրոր, միջօրեական, քառորդ
3.
 առօրեական, աշխարհազոր, հօգուտ, հօդս ցնդել
4.
 ապօրինի, նախօրե, վաղօրոք, հանրօգուտ

Առ . 4
1. 
հնօրյա, փայտոջիլ, միջօրեական, օրեցօր
2.
 նախօրոք, աշխարհազոր, ազգօգուտ, գիշերօթիկ
3.
 հանապազորդ, անօթևան, թախծօրոր, ականջօղ
4.
 հանապազոր, առօրյա, անօրինություն, ոսկեօծ

Առ. 5
1. 
արագոտն, պնդօղակ, հոտնկայս, հրանոթ
2.
 քնքշօրոր, հնգօրյակ, վաղորդյան, նրբորեն
3.
 հանրօգուտ, անօրակ, հատորյակ, հանապազօր
4.
 հանապազորդ, եռոտանի, կրծոսկր, լացուկոծ

Առ. 6
1. 
խոչընդոտ, անընտել, ակնթարթ, մթնկա
2.
 կորնթարդ, որոտընդոստ, առընթեր, սրընթաց
3.
 օրըստօրե, հյուրընկալ, գահընկեց, անընդմեջ
4.
 ինքնստինքյան, լուսնկա, ճեպընթաց, մերթընդմերթ

Առ. 7.
1. 
թեթևոտն, հոգեորդի, գոտևորել, եղրևանի
2.
 սերկևիլ, հևք, կարևոր, հետևակ
3.
  որևէ, հոգևոր, հոգեվարք, ոսկևորել
4.  
բևեկնախեժ, երևույթ, գերեվարել, սեթևեթել

Առ. 8.
1. 
արևակն, երևակել, ոսկեվազյան, գոտևերել
2.
 ագևոր, ալևոր, ձևույթ, արևկա
3.
  եղրևանի, արևմտաեվրոպական, օթևան, արևառ
4.
 կարևոր, հոգեվիճակ, հոգևոր, հևիհև

Առ. 9.
1. 
հոգեվիճակ, արևավառ, ագևոր, եսկովաճառ
2.
  կարևեր, գերեվարել, տարեվերջ, գոտևորել
3.
 արևմտաեվրոպական, ոսկովարս, անձրևային, սերկևիլ
4.
  ագեվազ, գինեվաճառ, ուղեվճար, դափնեվարդ

Առ. 10.
1. 
տույժ, հեռակայել, էական, արքայորդի
2.
 ատամնաբույժ, Սերգեյի, հայելազարդ, լռելյայն
3.
 Նաիրի, սկսեսրայր, երեխայի, աղյուսակ
4.
  խնայելհետիոտն, ջղային, աշխույժ