Ամփոփում

Այս  տարի Հունվարյան ճամբարը շատ հետաքրքիր և ուրախ անցավ, քանի որ ունեցել ենք շատ նախագծեր, որոնց մասնակցել ենք և ունեցել ենք հյուրեր , որոնց հետ շրջե;լ ենք դպրոցով և քաղաքով: Ճամբարին ոչ մի բացակայություն չեմ ունեցել և հաճախել եմ դպրոց ամբողջ երեք շաբաթվա ընթացքում: Մասնակցել եմ «Երևան քաղաքի ձիարձաններ» նախագծին, «Ով է ուզում դառնալ լեզվաբան» նախագծին և նաև Ծիսական հարսանիքին: Առաջին շաբաթվա ընթացքում մենք գնացել են Երևան քաղաքի երկու ձիարձան ՝ Վարդան Մամիկոնյանի և Զորավար Անդրանիկի: Մասնակցել եմ «Ով է ուզում դառնալ լեզվաբան» խաղին, որտեղ կային հայոց լեզվից տարբեր քերականական հարցեր, որոնց պետք է պատասխանեինք: Նաև առաջին շաբաթվա մեջ մեզ այցելեցին Ոսկե Հատի դպրոցի սովորողները, որոնց մենք դիմավորեցինք և ծանոթացրեցինք մեր դպրոցի հետ: Պարեցինք, երգեցինք շրջեցինք դպրոցով և նրանց ծանոթացրեցինք, թե ինչպես է մեզ մոտ անցնում ճամբարը: Վերջում նրանց ճանապարհելու ժամանակ որոշեցինք, որ կունենանք ֆուտբոլային հանդիպում մեր սովորողների հետ: Երկրորդ շաբաթվա ընթացքում նույնպես այցելեցինք երկու ձիարձաններ՝ Սասունցի Դավթի և Մարշալ Բաղրամյանի ձիարձանները: Ունեցել ենք Վրաստանից հյուրեր , որոնց դիմավորել ենք և կրկին շրջել ենք դպրոցով՝ երգել ենք, պարել ենք, խաղեր ենք խաղացել: Շատ  հետաքրքիր էր անցել, քանի որ նրանց խաղերից նույնպես խաղացինք և շատ հետաքրքիր էր, նրանք էլ խաղացին մեր ազգային խաղերից և նրանց շատ դուր եկավ: Իսկ երրորդ շաբաթվա ընթացքում գնացինք սահադաշտ սահեցինք և շատ ուրախ ժամանակ անցկացրեցինք:Կրկին այցելեցինք Երևանի վերջին ձիարձանը՝ Գայի ձիարձան: Նորից ունեցել ենք Վրաստանից հյուրեր այս անգամ ուրիշ սովորոխներ այցելեցինք, որոնք պարի տեսքով ներկայացրին իրենց  հարսանիքները : Նրանքց հետ շատ լավ ժամանակ անցկացրեցինք: Երգեցինք մեր ազգային հարսանեկան երգերը նրանց հետ և կարծես թե շատ լավ էր ստացվում նրանց մոտ որգելը: Ունցել ենք վրազական ազգային պարերի ուսոցում, նրանք իրենց ուսուցչի հետ մեզ սովորեցնում էին իրենց պարերից և մենք բոլորով փորձում էինք սովորել: Մենք նույնպես սովորեցրել ենք նրանց մեր պարերը և նրանք դժվարությամբ բայց կարողանում էին պարել: Այցելել ենք Էջմիածին վրացիների հետ, ցույց ենք տվել նրանց Էջմիածնի  երկու եկեղեցի և պատմել ենք նրանց պատմությունը: Իսկ վերջին օրը ունեցել ենք ֆուտբոլային աշհանդիպում Ոսկե հատի սովորողների հետ : Մեդիաուրբաթի ժամանակ տեղի է ունեցել ծիսական հասանիքին, որին մասնակցել են Սոբաստացիները , վրացինեը և Աշտարակի դպրոցների սովորողները: Շատ լավ անցավ հարսանիքը, քանի որ ուրախացանք պարեցինք երգեցինք: Իսկ շաբաթ օրը առավոտյան արթնացանք և վրացինրի խմբին  ճանապարհեցինք : Ինձ համար այս տարվա ճամբարը իրոք շատ հետաքրքիր էր և կցանկանամ մյուս տարի կրկին ունենանք նմանատիպ ճանբար: 

Երևան քաղաքի ձիարձանները

Ամբողջ Հոնվարյան ճամբարին մենք իրագործում էինք «Երևան քաղաքի ձիարձաններ» նախագիծը: Երեք շաբաթ անընդմեջ մենք այցելում էինք քաղաքի ձիարձաններին: Առաջին շաբաթը մենք այցելեցինք Անդրանիկ Օզանյանի և Վարդան Մամիկոնյանի ձիարձանները: Սկսեցինք կրթահամալիրի սովորողներին հարցնել ձիարձանների մասին և կային շատերը, որոնք գիտեին ձիարձանների մասին: Հետո այցելեցինք ձիարձանները և լսեցինք ձիարձանների պատմությունը, և սկսեցինք անցորդներից հարցնել տվյալ ձիրձանի պատմությունը և կարծես թե գիտեին մեծ մասը: Երկրորդ շաբաթը այցելեցինք ՄԱրշալ Բաղրամյանի և Սասունցի Դավիթի ձիարձանները և նորից լսեցինք ձիարձանի պատմությունը և անցորդներից հարցազրույց վերցրեցինք: Իսկ վերջին շաբաթում այցելեցինք Գայի ձիարձանը: Ինձ համար շատ հետաքրքիր անցավ այս նախագծին մասնակցելը, քանի որ շատ բաներ իմացա ձիարձանների մասին: 

 

Զորավար Անդրանիկի ձիարձան՝

 

Երևանի  ուշագրավ ձիարձանների շարքին է պատկանում Անդրանիկ Օզանյանի ձիարձանը, որը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Տիգրան Մեծի պողոտայում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի մոտակայքում: Այն տեղադրվել է 2002 թվականին։ Հուշարձանի քանդակագործն է Արա Շիրազը: Նրա կերտած մի ամբողջ շարք հուշարձաններ այսօր արդեն դարձել են հայ ժողովրդի մշակութային հարստությունը։ Հայոց մեծերի այդ պանթեոնում բարձրարվեստ  և ինքնատիպ մարմնավորումներ են ստացել աշխարհիկ ու հոգևոր ոլորտի երևելի այրեր` Խրիմյան Հայրիկից և Վազգեն Առաջինից մինչև Ե. Չարենց ու Պ. Սեւակ, Վ. Սարոյան ու Ս. Փարաջանով։ Քանդակագործի տարիների երազն էր ժողովրդի ծոցից ելած լեգենդար հերոսի` Զորավար Անդրանիկի և նրա գործի հավաքական կերպարն ամբողջացնող հուշարձան ստեղծել, որի համար մոտ երկու տասնամյակ որոնումների դժվարին բովով անցավ։ 1991թվականին տեղի ունեցած հանրապետական մրցույթին նա ներկայացրել էր երկու տարբերակ՝ Զորավարը երկու ձիերի վրա անսովոր լուծումով աշխատանքը և երկարուկ, ժապավենաձև ձգվող մի հորինվածք, ուր հերոսն ու իր քաջարի ֆիդայի զինակիցները մեկ առանցքի շուրջ էին ծավալվում։

 

Վարդան Մամիկոնյանի ձարձան՝

Վարդան Մամիկոնյանի ձիարձանը հիմնադրվել է 1959 թվականին, քանդակագործն է՝  Երվանդ Քոչարը: Վարդան Մամիկոնյանի ձիարձանը  տեղադրվել է 1985-ին։ Հուշարձանը կառուցված է կոփածո պղնձից և կարմրավուն կրաքարային ավազաքարից, բարձրությունը 17 մետր է։ Արձանը գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ: Վարդան Մամիկոնյանը  5-րդ դարի հայ զորավար է, հայոց զորքերի սպարապետ, 450-451 թթ. հայ ազատագրական շարժման առաջնորդ: Վարդան Մամիկոնյանը առավել հայտնի է դարձել Ավարայրի ճակատամարտում, որը տեղի է  ունեցել  451 թվականի մայիսի 26-ին, Զորավար Վարդանը զոհվեց այդ ճակատամարտում՝ հետագայում դասվելով սրբերի շարքը։

 

Սասունցի Դավթի ձիարձան՝

 

«Սասունցի Դավիթ» ձիարձանը Երևանի ամենածանր հուշարձանն է. քաշը 3,5 տոննա է։ Հենրիկ Իգիթյանը ասել է, որ եթե  Քոչարը անգամ միայն Դավթի արձանը կերտեր, դրանով իսկ կմնար համաշխարհային պատմության էջերում: 1939 թվականին հայտարարվեց մրցույթ «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյակին ընդառաջ, և այդ մրցույթում Երվանդ Քոչարը, ով նոր էր վերադարձել Փարիզից, հանձն առավ կատարելու այդ գործը: Փայտե մի քանի մետրանոց պատվանդանին Սասունցի Դավթի գիպսե արձանը պատրաստ էր 18 օր անց։ Այն տեղադրվեց կայարանամերձ հրապարակում և այնտեղ մնաց մոտ 2 տարի՝ մինչև Քոչարի ձերբակալումը։ Քանդակագործին մեղադրեցին, որ «մերկացրած սրով հեծյալը սուրում է դեպի «բարեկամ» Թուրքիա», որը հավասարազոր էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն։ Արձանը ոչնչացվեց։ Երկու տարի, երկու ամիս բանտում անցկացնելուց հետո նրան ազատեցին հանցակազմի բացակայության հիման վրա։ 1957 թվականին Երևանի քաղաքային խորհուրդը նրան կրկին հանձնարարեց Սասունցի Դավթի արձանը կերտել։Արձանի բացումը տեղի ունեցավ 1959 թվականի դեկտեմբերի 3-ին: Այն ընդգրկված է Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։Պետք է նշել,  որ «Սասունցի Դավիթը» երկար տարիներ «Հայֆիլմ» կինոստուդիայի խորհրդանիշն է։

 

Մարշալ Բաղրամյանի ձարձան՝

 

Հայերի համար ոչ պակաս նշանակություն ունի Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը, որը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում, Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց: «Մարշալ Բաղրամյան» ձիարձանը տեղադրվել է 2003 թվականին։ Քանդակագործն է՝ Նորայր Կարգանյան: Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը 9 մետր է։

 

Գայի ձիարձան՝

ՀԱՅԿ ԲԺՇԿՅԱՆ կամ ԳԱՅ- Հայ կամավորական շարժման ակտիվիստ, ռազմական ճանաչված գործիչ: «Գայ» անունը ստացել է Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի տարիներին, որը Հայ-Հայկ անվան ռուսերեն արտահայտությունն է: Նրա գլխավորած դիվիզիան տարած հաղթանակների և բարձր կարգապահության շնորհիվ կոչվել է «Երկաթե դիվիզիա»: 1937 թ., ինչպես շատ ռազմական գործիչներ, այնպես էյ Գայը, անհիմն բռնադատվեց և 1 տարի անց գնդակահարվեց:

Հայ-Վրացական հանրակրթական կամուրջներ

Հունվարյան ճամբարին «Իսկական ավանդական հարսանիք» նախագծի շրջանակում առաջին անգամ կրթահամալիր են եկել Վրաստանի Վարդիսուբանի գյուղի միջնակարգ դպրոցի սովորողները: Վարդիսուբանի գյուղը գտնվում է Կախեթիում: Կախեթին հայտնի է իր բազմազան խաղողի տեսակներով և հանրահայտ կախեթական գինու համբավով: Կախեթին հայտնի է նաև իր գեղեցիկ բնությամբ, արգելոցներով: Իմանալով, որ իմ նոր վրաց ընկերները Լագոդեխիի գյուղից են ուսումնասիրեցի և իմացա, որ Լագոդեխին հիմնադրվել է VIII դարում, Շահ Աբբասի ներխուժումից հետո:Վարդիսուբանի թարգմանությամբ նշանակում է վարդերի թաղամաս: Կախեթիի ամենամեծ քաղաքն է Թելավին: Սիղնաղին, որը հայտնի է որպես սիրահարների քաղաք, նույնպես գտնվում է Կախեթիի շրջանում: Այնտեղ է գտնվում Էրեկլե թագավորի ամրոցը: Իմ նոր ընկեր Լուկասը, այնքան սիրով է պատմում իրենց ու դպրոցի մասին։ Այսօրվա նրանց հիանալի ելույթից հետո, նրանց հետ խոսում էինք իրենց պարերից, զարմացած էինք, թե ինչքան լավ են պարում։ Նրանք պատմեցին,որ իրենց դասացուցակում մեր նման պարի ժամեր չկան, լրացուցիչ են գնում սովորելու։ Ասում են,որ բոլոր ընտանիքներում պարտադիր են համարում, որ երեխաները պարել սովորեն,դա ազգայինը պահպանելու փոխանցելու ամենալավ ձևերից մեկն է։

Ճամբարյան անցուդարձ

Հունվարյան  նախագծային  ճամբարի չորրորդ օրը  սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապունքով, որի ընթացքում պարեցինք ազգագրական պարեր և երգեցինք «Ավետիս»-ների շարք:  9:30-ից  սկսվեցին աշխատանքներ ըստ նախագծերի: Մի խումբ սովորողներ Վարդան Կարապետյանի հետ իրականացրեցին «Երևանի ձիարձաններ» նախագիծը: Արդեն երրորդ օրն է ինչ Ջավախքի սովորողները մասնակցում են կրթահամալիրի ճամբարային առօրյային: Մինչ մի խումբ սովորողներ պատրաստում էին տարեհաց ավագ դպրոցի խոհանոցում, մյուս խմբերը շարունակում էին աշխատել իրենց նախագծերով: Ամենուրեք եռուզեռ էր: