10-րդ դասարան

 

Հատված 1-ին

Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի: Ինչպես մեկ կատաղած վիշապ՝ երկնքիցը թռած, գլխիվեր ճոլոլակ, մեկ տուտը Սևանի հանդարտ ծովումը, մեկ տուտը Արազի քրքրված ղրաղումը, սար ու ձոր կխչոր տալով, քանդելով, տապալելով, քափ ու քրտինքը բերանը կոխած, գզզված մազերը քյալլին ցցած, կապը կտրած, գժված, ռեխն ավազով, քարով, զիբիլով լիքը, էս կողմն, էն կողմն փնչացնելով, ճոթռելով, ջարդելով, տակ ու ղրաղ ծամելով, բրդելով…

Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի:

 

 

Զանգի, զանգի իմ գեղեցիկ զանգի: Ինչպես մի կատաղած վիշապ՝ երկնքին հասած պտտվելով գլխի վրա մի պոչը Սևանի հանդարտ ծովի վրա, մի պոչը Արազի քրքրված անկյունում սար ու ձոր տրճիկ տալով, քանդելով, տապալելով շատ քրտնած, մազերը գզգզված, գլխին գցած սանձարցակ, խելագարված, բերանը ավազի մեջ, քարով զիբիլով լցված, այս կողմը այն կողմ ճռճռալով, ջարդելով այս ու այն կողմ գցելով, հրելով…

 

Հայոց լեզու

 

Գտնեմ-ապառնի, առաջին դեմք, ներգործական, ածանց ունի

 

Տեսնեմ-ապառնի, առաջին դեմք, ներգործական, ածանց ունի

 

Պրծնեմ-ապառնի, առաջին դեմք, չեզոք, ածանց ունի

 

Խնդրեմ-ապառնի, առաջին դեմք, ներգործական, ածանց չունի

 

Գնաս-ապառնի, չեզոք սեռ, ածանց չունի, երկրորդ դեմք

 

Տեսնես-ապառնի, երկրորդ դեմք, ներգործական, ածանց ունի

 

Ապսպրեմ-առաջին դեմք, ապառնի, ներգործական, ածանց չունի

 

Մտիկ անես-ապառնի, երկրորդ դեմք, ներգործական, ածանց չունի

 

Գնամ-ապառնի, առաջին դեմք, ներգործական, ածանց ունի

 

Չհանեն-ապառնի, երրորդ դեմք, ներգործական, ածանց չունի

 

Հասնի-ապառնի, երրորդ դեմք, չեզոք, ածանց ունի

 

Միսաք Մեծարենց

 

Վայրկեան

 

Թոյլ շրշիւն մը, յետոյ բոյր մը մշկենի։
եւ յամրագին գիրքը ձեռքէս կ'իյնայ վար.
երազներու պերճուհին է որ կ'անցնի,
ու կը փոթի ծովակն հոգւոյս մեղմավար։

Ու կը փոթի ծովակն հոգւոյս մեղմավար։
եւ ալիք մը թեւը բացած կը վազէ
գրկել ափունքն իղձիս ոսկի աւազէ։

Ո՜վ քաղցրութիւնը նայուածքին իր ծաղիկ.
ո՜վ պերճութիւնը գընացքին իր հպարտ.
ճամբուն վըրայ՝ իր քայլերուն հետքը վարդ՝
ուր հեշտօրէն կը յածի դեռ իմ մենիկ

սիրտըս՝ բո՜ց մը՝ մըթնշաղին մէջ անհետ...։

 

 

 

Թույլ շրշույնը, հետո բույրը մշկենու:

 

Եվ ամուր գիրքը ձեռքիցս ընկավ վար.

 

Երազներում պերճուհին որ կանցնի,

 

Ու կփոթորկվի ծովը հոգուս մեղմավար:

 

 

 

Ու կփոթորկվի ծովը հոգուս մեղմավար

 

Եվ մի ալիք վազում է թևը բացաց

 

Գրկելու երազանքիս ոսկի ավազի ափերը

 

 

 

Ով նայվածքի քաղցրությունը իր ծաղիկ

 

Ով քայլվածքի շքեղությունը  իր հպարտ

 

Ճամփի վրա՝ իր քայլերի հետքը վարդ ՝

 

Ուր հաճելիորեն կթափառի դեռ իմ մենությունը  

 

 

 

Սիրտս բոց է մթնշաղի մեջ անհետ:

 

 

 

ԱՔԱՍԻԱՆԵՐՈՒ ՇՈՒՔԻՆ ՏԱԿ

 

Ծաղիկներէն յուշիկ թերթեր կը թափէ
Բուրումներով օծուն հովիկն իրիկուան,
Հոգիներուն կ'իջնէ երազ մը բուրեան,
Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սադափէ։

Աքասիաներ, գինով լոյսէ ու տապէ,
Օրօրուելով մաքուր շունչ մը կը հեւան.
Մինչ կը ձիւնէ ծաղիկն իրենց հոտեւան՝
Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ։

Ու լոյսն անոնց, անխօս հուրի՛ դիւթական
Հըմայագեղ ու վարսքերով արծաթէ,
Շատրըւանին կ'իջնէ գուռին մէջ կաթէ։

Ջուրը ցայտքէն ծաղիկ ծաղիկ կը կաթէ.
Վըճիտ, ինչպէս լոյսէ արցունքը մանկան,
Նըւագն անոր կը հեծեծէ հեշտական։

Ծաղիկներէն հովը թերթեր կը թափէ
․․․։

 

 

 

Ծաղիկներից մեղմ կթափվեն թերթերը

 

Բուրումներով օծված հովիկն իրիվա

 

Ինչ հեշտին է մթնշաղը այս սադափ

 

 

 

Աքասիաները հարբած լույսից ու շոգից

 

Օրորվելով մաքուր օդ են արձակում

 

Մինչ կթափվի ծաղիկն իրենց հոտավետ

 

Որը խելառի նման շատում է գրկել քամին

 

 

 

Ու նրանց լույսը լուռ դյութական գեղեցկուհու նման

 

Հմայագեղ և վարսերով արծաթե

 

Շատրվանների ավազանի մեջ է իջնում

 

 

 

Ջուրը կաթում է ծաղկի վրա

 

Ինչպես մանկան լուսե արցունքը

 

Նրա նվագը հաճելիորեն կհեծեծե

 

 

 

Ծաղիկներից մեղմ կթափվեն թերթերը

 

 

 

Սիրերգ (Մեծարենց)

 

Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագի՜ն,
Հաշիշով օծուն ու բալասանով.
Լուսեղէն ճամբէն ես կ'անցնիմ գինով՝
Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագին...։

Համբոյրնէր կու գան հովէն ու ծովէն,
Համբոյր՝ լոյսէն որ չորս դիս կը ծաղկի,
Այս գիշեր Տօն է հոգւոյս՝ Կիրակի՜,
Համբոյրնէր կու գան հովէն ու ծովէն ։

Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի՜
Շրթունքս են ծարաւ միակ համբոյրին...։
Ցնծագին գիշեր է լոյս ու լուսին՝
Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի...։

 

 

 

 

 

Գիշերը անուշ, գիշերն հաճելի,

 

Հաշիշով և բալասանով տոգորված

 

Լուսեղեն ճամփեն ես կանցնեմ գինով

 

Գիշերն անուշ է, գիշերն հեշտագին

 

 

 

Համբույներ կգան հովից ու ծովից

 

Համբույր՝ լույսից որ չորս կողմ կծագի

 

Այս գիշեր տոներ հոգուս՝ կիրակի

 

Համբույներ կգան հովից ու ծովից

 

 

 

Բայց լույսն իմ հոգու քիչ քիչ կմարի

 

Շրթունքս են ծարավ միակ համբույրին

 

Ցնծագին գիշեր է լույս ու լուսին

 

Բայց լույսն իմ հոգու քիչ քիչ կմարի

 

 

 

 

Նավակները

 

Նավակներ մեկնեցան ամենն ալ, բաղձանքով ակաղձուն.
հեռացան ամենն ալ` ծըփանուտ Երազիս ափունքեն.
անձուկին բոցը զիս պաշարե՜ց. Ըսպասման հիվա՜նդն եմ.
հոգեսարս դողերով և հուրքով միշտ ցայգերն են հըղի.
գիշերներն ես համբուն կը սպասեմ ծիրանի այն դարձին.
ու ցայգուն ալ կ’անցնիմ ավազուտ ափունքեն` դողահար`
սրտաթափ ու խանդոտ երազի կայծերով առլըցուն:
Դարձուցե՜ք նավակներս հողմավար, ջրանո՜ւյշ պայիկներ,
դարձուցե՜ք նավակներս դյութավար, իրիկվա՜ն հովիկներ…։

 

 

 

Նավակները ևս մեկնեցին, բաղձանքով լեփ լեցուն

 

Բոլորն էլ հեռացան իմ երազի ալիքների մոտ ափերից

 

Հիվանդի նման սպասում եմ

 

Հոգուս դողերով և կրակներով մինչև լուսաբաց լիքը

 

Գիշերները ես միշտ սպասում եմ

 

Առավոտները գնում եմ արդեն ավազոտ ափերով

 

Գնում եմ դողահար ու խանդոտ

 

Հետ դարձրեք իմ նավակները հողմավար, ջրանուշ ջրահարս էր

 

Հետ դարձրեք քամիների քշած նավակները

 

 

 

Հովհաննես Թումանյան «Հայոց լեռներում» վերլուծություն

Այս բանաստեղծությունում Հովհաննես Թումանյանը կարողացել է նկարագրել հայ ժողովրդի ցավը, տառապանքը, հավատը և հիասթափությունը, նաև հայոց պատմությունը: Նա կարողացել է ամբողջացնել հայոց պատմությունը և նկարագրել այն, ինչ ապրել և զգացել է հայ ժողովուրդը: Բանաստեղծը, տեսնելով ժողովրդի ցավը և ինքն իրեն ապրելով այդ նույն ցավը, գրել էայս  բանաստեղծությունը: Թումանյանը ամեն տան վերջին տողերում փոխում է լեռների նկարագիրը և դրանով ամեն տանը իմաստ է տալիս:
 
Առաջին տան մեջ նկարագրվում է հայ ժողովրդի ճանապարհը, որ խավար է և ոչինչ չկա, ոչ մի հույս և լույս: Եվ նրանք երկար տարիներով գնում են դեպի առաջ, դեպի հաղթանակ, բայց մեկ է՝ ոչինչ չկա:
 
Երկրորդ տան մեջ ասում է, թե ինչպես ենք  տանում մեզ հետ մեր գանձերը մինչև վերջ: Իմ կարծիքով այդ գանձերը  հայրենիքն է, որի համար  պայքարում ենք մինչև վերջ: Եվ այդ գանձերը մեր հոգում ինչ-որ բան են ծնել:
 
Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,

Երկընքի ծերին,

Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝

Հայոց լեռներում,

Կանաչ լեռներում։
 
Այս տան մեջ նա նկարագրում է, թե հայ ժողովուրդն ինչ կարոտով է սպասում, թե երբ են անցնելու այս ցավոտ օրերը, որ ապրի խաղաղ և երջանիկ:

Նոյեմբեր ամիս

1. Էսսե «Իսահակյանի բնաստեղծությունները կարդալով»

 

Ես Իսահակյանի բանաստեղծությունները կարդալով հասկացա, որ նա շատ էր սիրում գրել և սիրով էր անում իր գործը: Շատ էր սիրում Հայաստանը և Արագած լեռը: Ես կարդալով Իսահակյանի բանաստեղծությունները հաճույք եմ ստանում և ցանկանում եմ նորից կարդալ և հիանալ նրա բանաստեղծություններով, որովհետև շատ գեղեցիկ խոսքեր է գրել ամեն բանաստեղծության մեջ և ես հասկանում եմ, որ նա շատ սիրով է գրել, քանի որ, եթե սիրով չաներ իր գործը համոզված եմ, որ այդպես գեղեցիկ չէին ստացվի նրա բանաստեղծությունները և մարդիկ հաճույքով չէին կարդա և չէին շարունակի կարդալ Իսահակյանի բանաստեղծությունները: Իսահակյանը շատ էր մտածում մարդկանց մասին և ցանկանում էր, որ մարդիկ լավ ապրեին և ամեն ինչից գոհ լինեին: Նա սիրում էր մի աղջկա և նրա մասին շատ լավ խոսքեր էր գրել ինձ շատ դուր եկավ «Մի մրահոն աղջիկ տեսա» բանաստեղծությունը, քանի որ նրա մեջ տեսնում եմ մեծ սեր և շատ գեղեցիկ խոսքեր այդ բանաստեղծության մեջ։ Նաև հասկացա, որ շատ էր սիրում մեր Հայաստանը, քանի որ ուներ Արագած լեռան մասին բանաստեղծություն, որտեղ գովում էր մեր լեռը և հիանում այդ սարով։ Ես շատ սիրեցի նրա բանաստեղծությունները և սրտից բխող խոսքերը ամեն բանի հանդեպ

 

7. Նամակագիր-նամակ-ա-գիր  բարդ

Շաքարախտ-շաքար-ախտ   բարդ

Ունկնդիր-ունկն-դիր  բարդ

Ձեռնասուն-ձեռն-ա-սուն բարդ

Շքամուտք-շուք-ա-մուտ-ք ածանցավոր

Որտեղ-որ-տեղ բարդ

Ասուլիս-աս-ու-լիս բարդ

առևտուր-առ-և-տուր բարդ

առաջ-առ-աջ ածանցավոր

առողջ-առ-ողջ ածանցավոր

փառք-փառ-ք ածանցավոր

բաժին-բաժ-ին (ածանցավոր)

հասուն-հաս-ուն  (ածանցավոր)

միջոց-միջ-ոց (ածանցավոր)   

անդեմ-ան-դեմ (ածանցավոր)

անզուգական-ան-զույգ-ական (համածանցավոր)

տարընթերցում-տար-ընթերց-ում (ածանցավոր)

մակդիր-մակ-դիր (ածանցավոր)

միջնապատ-մեջ-ին-ա-պատ (բարդ ածանցավոր)

հանքահոր-հանք-ա-հոր

 

 

 

 

 

 

Էսսե «Պահանջմունքը և դրան հասնելու ճանապարհները»

 

 

 

Պահանջմունքին կարող ես հասնել ցանկությամբ և անել ամեն հնարին բան ինչ կարող ես: Բայց պետք է քո պահանջմունքը լինի օգտակար ինչ որ բան այլ ոչ թե վնասակար (ծխել, խմիչքներ օգտագործել): Իմ կարծիքով մարդիկ իրենց պահանջմունքին հասնում են ցանկության դեպքում: Մարդիկ բոլորն էլ ունենում են պահանջմունք կարող է ցույց չեն տալիս, քանի որ չեն կարողանում դրանց հասնել, բայց երբ շատ փորձես և մեծ ցանկություն ունենաս միշտ կարող ես հասնել ամեն ինչի:

 

 

 

Կոմիտաս

 

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնել է Սեպտեմբերի 26, 1869թ.: Նա  երգահան էր և հոգևորական: Նա գրել է շատ հոգևոր և շատ գեղեցիկ երգեր, որը շատ հաճելի է երբ մենք լսում ենք կամ փորձում ենք սովորել: Նա շատ էր սիրում իր գործը և շատ հաճույքով էր կատարում այն: Նա շատ ընկերասեր էր և բոլորին օգնության էր հասնում իրենց դժվարին պահին, նաև նա շատ լուրջ անձնավորություն է: Հայտնի մարդիկ շատ լավ խոսքեր ունեն Կոմիտասի մասին:

 

 

 

Ինչքանով եմ ճանաչում մեր լեզուն

 

 

 

Ես գիտեմ, որ մեր լեզուն ունեցել է երեք փուլ՝ առաջինը մեր գրաբարն է, որով խոսացել են առաջ, բայց մենք հիմա սովորում ենք գրաբարով կարդալ և նաև փորձում ենք սովորել անգիրներ: Ինձ դուր է գալիս գրաբարը, քանի որ գեղեցիկ է կարդալ: Երկրորդը միջին հայերենն է, որը գործածվել է XII-XVI դարերում: Իսկ մեր խոսակցական լեզուն նույնպես շատ գեղեցիկ լեզու է, որով մենք խոսում ենք բոլորի հետ:

 

 

 

9-րդ դասարան

Առավել

Ով կարող է իմանալ, թե այս կյանքում ով է ումից առավել` ոչ ոք, բոլորը հավասար են, սակայն մարդիկ հաճախ իրենց առավել են պահում մյուսներից: Ձգտել լինել առավել մյուսներից պետք չէ, քանի որ կարող ես դառնալ ինքնասիրահարված: Իսկ ինքնասիրահարված մարդը...գիտեք` բոլորովին առավելություն չէ: Դու միշտ քեզ պահիր այնպես ինչպիսին դու ես, քանի որ նմանվել նրան, ում որ բոլորը սիրում են այդքան էլ հաճելի չէ: Երբ դու փորձում ես նմանվել մեկին դա չի ստացվի, որովհետև դու միշտ մնալու ես այնպիսին ինչպիսին կաս և բոլորը պետք է քեզ սիրեն հենց այդպես: Դու քեզ մի դասիր ինչ որ մեկից առավել, որովհետև դու ոչ ոքից էլ առավել չես: Մի մտածիր, թե քեզ չեն սիրում ոչ ոք, քանի որ դու լավը չես կամ էլ մյուսը քեզնից առավել է՝ ոչ այդպես չէ մարդկանց ճաշակներն են տարբեր: Եվ մի օր էլ կլինի մեկը, որ քեզ կսիրի: Դու ուղակի մտածիր, որ ոչ մեկն էլ քեզնից առավել չեն։

Կարոտել եմ

 

Սպասում եմ թե երբ է լույս բացվելու, որպեսզի քեզ տեսնեմ: Քո հետ լինելը իմ համար ամեն ինչ է, քանի որ ես դրանով ապրում եմ: Երբ քեզ տեսնում եմ և արդեն վերադառնում եմ տուն կարոտում եմ և ուզում եմ գալ և նորից քեզ տեսնել: Պետք է գնամ հեռու քեզանից և այդ իսկ պատճառով ուզում եմ միշտ լինել քեզ հետ, քանի որ գնալու եմ և չգիտեմ արդյոք կվերադառնամ նորից քեզ մոտ: Դու միշտ կլինես իմ սրտում և միշտ քեզ կհիշեմ: Չեմ ուզում գիշերը գա, որովհետև քնելու եմ առավոտյան արթնանամ և գնամ…Բացվեց լույսը ու այնքան տխուր էի, որ չէի էլ ցանկանում վեր կենայի անկողնուցս: Ուզում եմ, որ դու ոչ մեկի կողքը չգնաս և չփորձես ինձ մոռանալ, այն պատճառով որ ես այլևս քո կողքը չեմ լինի...Գնացի և այնքան էի ուզում հետ գալ, այնքան էի քեզ կարոտել էլ, հիշում էի ամեն ինչ և արտասվում: Այնպես ստացվեց, որ ետ վերադարձա և քեզ տեսա այնքան ուրախ էի, ես զգացի որ դու նույնպես ուրախ ես քանի որ աչքերումտ ուրախություն էի տեսնում: Եվ ես որոշեցի, որ այլևս չեմ գնա երկրից և կմնամ այստեղ, քանի որ առանց քեզ շատ տխուր էր:

 

Գիշերային մտքեր․․․

 

Երբ մթնում է օրը այնքան բան ես ունենում մտածելու և հենց գիշերն են միայն մտքերտ քեզ այցի գալիս՝ մութ երկնքի տակ: Երազում ես շատ բաների մասին, կարոտում ես շատերին, ովքեր այդ պահին քո կողքին չեն և նույնիսկ արտասվում ես: Մութ երկնքի տակ նստում և նայում ես աստղերին ու այդ պահին քո առջև հայտնվում են այն մարդկանց դեմքերը ում դու միշտ հիշում ես: Մտածում ես այն մարդու մասին, որին սիրել ես և այնքան հիշողություններ ունես նրա հետ կապված, որ միայն այդ մութ երկնքի տակ ես հիշում: Այնքան գեղեցիկ է գիշերը, որ տարվում ես աստղերով և մտքերով և կարծես աշխարհից կտրված լինես: Երբ պարկում ես քնելու խորանում ես մտքերի մեջ և անընդհատ ուզում ես հիշել միայն լավ հիշողությունները, միայն երջանիկ օրերը, բայց երբ հիշում ես սկսում ես տխրել, քանի որ գիտես որ այլևս չես կարող այդ օրերը հետ բերել, ուզում ես հետ տալ ժամանակը և նորից ապրել այդ պահերը, բայց բնավ չես կարող...: Նրա համար ես տխրում, որ այն մարդը ում հետ դու անցկացրել ես այդ օրերը, այլևս քեզ հետ չէ, դրա պատճառով տխրում ես և զգում ես մի մեծ ցավ, որը անցկացնում է քեզ հետ ամբողջ գիշերը:

 

Մտերմություն (շարադրություն)

 

Մտերմությունը շատ կարևոր է ընկերության մեջ, քանի որ երբ ունենում ես ընկերներ պետք է մտերիմ լինես բոլորի հետ, որ նրանց երբեք չկորցնես և օգնես նրանց ամեն հարցում: Իմ կարծիքով մտերմություն նշանակում է անկեղծություն: Իմ կարծիքով ամենա կարևորն են դրանք ընկերության և ցանկացած մարդկանց շփման մեջ: Մտերմությունը ամենա դժվար բաներից է շփման մեջ հնարավոր չէ, որ մարդը կարողանա բոլորի հետ լինել մտերիմ, եթե նույն իսկ փորձի դա կդառնա, ոչ թե մտերմություն այլ կեղծավորություն: Քանի որ մարդիկ շատ տարբեր են իրենց մտածելակերպով և բնավորությամբ այդ պատճառով էլ չեն կարող բոլոր մարդիկ իրար հետ լինեն մտերիմ: Մտերիմ կարող ես լինել ծնողներիդ, մոտ ընկերներիդ և բարեկամներիդ հետ, բայց ոչ անծանոտների կամ ոչ մոտ մարդկանց հետ:

 

Անկեղծություն (շարադրություն)

 

Իմ կարծիքով անկեղծությունը ամենակարևոր բանն է, թե ընկերության մեջ, թե սիրո և թե կյանքի մեջ: Պետք է բոլորի հետ անկեղծ լինես, որ ստանաս վստահություն և փոխադարձ անկեղծություն: Անկեղծ լինելով բոլորի հետ ձեռք ես բերում վստահություն, քանի որ երբ ստում ես և իմանում են նրանք, որ իրենց ստել ես, այլևս քեզ հետ չեն ցանկանում շբում ունենալ կամ ընկերություն անել, որովհետև կորցնում ես վստահությունդ դիմացինիտ հանդեպ իսկ վստահությունը վերականգնելը շատ ավելի դժվար է: Երբ տեսնում ես, որ ինչ որ մեկը ստում է, անկախ քեզանից հակակրանք ես զգում այդ մարդու նկատմամբ: Ամենակարևորը բաներից մեկն է լինել անկեղծ և պարզ մտերիմներիտ և շրջապատի մարդկանց հետԱնկեղծությունը այսօր շատ քիչ հանդիպվող երևույթ է, բայց քչերն են կարողանում գնահատել այն: Հնարավոր է անկեղծությանդ համար լինեն մարդիկ, որ նեղանան քեզանից, չխոսեն հետդ, կամ իրենց պարզապես դուր չգաս, բայց երբեք պետք չէ փոխվել և դառնալ կեղծավոր, որ դուր գաս բոլորին, այդպես անկեղծ չես լինի առաջինը ինքդ քեզ հետ:

 

 

 

Եղիշե Չարենց Հարդագողի Ճամփորդները (վերլուծություն)

Բանաստեղծությունը ճամփորդների մասին է և նրանց կյանքի անցած ճանապարհի: Այնտեղ նկարագրվում է նրանց սերը միմյանց հանդեպ: Ճամփորդները սիրում էին քայլել իրար հետ և երազել: Նրանց մանկությունը անցավ մշուշի պես գորշ, անարև և անմխիթար: Նրանք իրենց տնից կարծես հեռացել էին, ավելի լավ ապագա ունենալու համար և իրենց կյանքը դարձավ՝ փնտրում մութ, անհեթեթ, տարօրինակ: Վառվեց ողջակիզվող սիրտը նրանց, բայց աչքերը արևներ և սրտերը լուսավոր ապագա չտեսան։ Նա ցանկացավ երգել Աստծու, պայծառ սիրո ու հացի մասին, բայց անկախ իրենից երգեց գորշ օրերի մասին: Իրեն թվում էր, թե կյանքում նրանց ոչ ոք չհասկացավ, և բոլորը միայն ծիծաղում և հայհոյում էին նրանց: Եվ միայն խելագարը բարևեց կիսաձայն: Նրանք ոչնչի չհասան, բայց գոհ կժպտային մեռնելիս, որ կարողացել են երազում երազել:

Հաշտություն (Շարադրություն) 

 

Ամեն անգամ, երբ վիճում ես ինչ որ մեկի հետ միշտ ման ես գալիս հաշտության կողմեր, որպեսզի հաշտվես նրա հետ ում հետ, որ վիճել ես։ Միշտ չեն լինում, որ ցանկանում ես ում հետ, որ վիճել ես հաշտվես, քանի որ քեզ տհաճ է եղել իր հետ շփվելը։ Եթե լինում է ինչ որ մեկը, որին դու ընդունում ես, որպես քո ամենա հարազատ մարդ երբեք չես ցանկանա նրա հետ վիճել, քանի որ նրան շատ սիրում է հարգում ես, չնայած նրան, որ միշտ չէ քեզ հարազատ դարձած մարդը նույնը զգում է քո հանդեպ։ Նա միշտ կարող է փնտրել վիճելու կողմեր, որպեսզի նա քո հետ վիճի և այլևս չշփվի քեզ հետ, բայց դու դա այդպես չես մտածում քանի որ նրան շատ ես սիրում և հարգում և երբ ման ես գալիս հաշտության կողմեր նա քեզ նորից ցավեցնում է և ասում, որ էլ այլևս քեզ տեսնել չի ցանկանում։ Դու միշտ կարող ես մտածել քո ընկերոջ մասին, բայց նա նույնը չի անի, քանի որ միշտ էլ ցանկացել է քեզ հետ վիճել։ Դու միշտ ցանկացել ես նրան օգնել ամեն հարցում, երբ նա ընկնում է դժվարին կացության մեջ, բայց նա նույնը չի անում։ Պետք է միշտ ընկերներիդ պահել քո կողքին, որպեսզի նրանք ամեն պահին քեզ օգնեն և քեզ հետ լինեն և անգամ ինչ որ ժամանակ եթե գա, որ դու քո ընկերների հետ վիճես, ապա միշտ ման արի հաշտության կողմեր, որպեսզի հաշտվես նրանց հետ և փորձես այնպես անել, որ այլևս նրանք քեզանից հեռու չգնան, քանի որ ընկերոջից թանկ բան չկա։

 

 

 

Հավատարմություն (Շարադրություն) 

 

Մարդիկ միշտ ունենում են շատ ընկերներ, որոնք իրենց այդքան էլ հավատարիմ չեն լինում, բայց եթե ընկերություն ես անում ինչ որ մեկի հետ պետք է հավատարիմ լինես քո ընկերոջը և երբեք նրան չստես, միշտ լինես նրա կողքին դժվարին պահերին այլ ոչ թե երբ քեզ պետք է լինում իր հետ լինես երբ ոչ՝ ոչ: Իմ կարծիքով ընկերությունը մտնում է հրաշալիքների մեջ, որովհետև եթե ընկերներ չունենաս կյանքը շատ անհետաքրքիր կլինի: Միշտ ընկերներիդ կողքին պետք է լինես, օգնես նրանց ամեն հարցում, որպեսզի նրանք էլ քո կողքին լինեն միշտ: Պետք է միշտ լինես հավատարիմ բոլոր ընկերներիդ, քանի որ ընկերներդ են որ ամեն պահին քո կողքին են և ամեն հարցում օգնում են և չեն թողնում, որ ինչ որ վատ բան լինի քեզ հետ և տխուր լինես ինչ որ ժամանակ: Նրանք տխրության պահին քեզ հետ են և օգնում են, որ  մոռանաս ամեն ինչ և լինես երջանիկ: Այնպես են անում, որպեսզի ազատվես այդ վատ և տխուր մտքերից:

 

Ի՞նչ ասել է հոգևոր, իսկ դու ինչպե՞ս ես պատկերացնում Հոգևոր Հայաստանը

 

Հոգևոր նշանակում է, ոչ թե արտաքին, այլ ներքին ինչ որ բան: Ես հոգևոր Հայաստանը պատկերացնում եմ մտքի և հոգու Հայաստան՝ որտեղ մարդիկ չեն մտածի արտաքինի մասին այլ կզարգացնեն և կգեղեցկացնեն ներքին այն ամեն ինչը, ինչը մենք ունենք: Փորձենք գեղեցիկ պատել Հայաստանի հոգին ոչ թե շենքերով այլ հոգով:

 

Առցանց առաջադրանքներ

 

Առցանց ուսուցում

 

1. Ուշադիր կարդա Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածի վերջին՝ Դ և Ե հատվածները:

 

2. Ի՞նչ ես կարծում՝ որքանով է Տերյանի հոդվածն այսօր արդիական: Խոսքդ հիմնավորիր:

 

Իմ կարծիքով այո՝ արդիական է, որովհետև հիմա մարդիկ ավելի հակված են Հայաստանը դարձնել գեղեցիկ արտաքին առումով, բայց հակված չեն գեղեցիկ դարձնել հոգևոր և ներքին հայրենիքը, այլ չզարմացնել կամ չմրցել ուրիշ ազգերի հետ շենքերի արտաքին գեղեցկությամբ: Սա այն հարցն է, որը դեռևս հետաքրքում է բոլորին։

 

3. Առանձնացրու հոդվածի՝ քո կարծիքով ամենակարևոր նախադասությունները:

 

Նայեցեք՝ մեր Հայրենիքում դուք կգտնեք շատ ու շատ շքեղ ու հոյակապ դպրոցական շենքեր (որոնց ճակատին անշուշտ ոսկետառ փորագրված է պանծալի բարերարի անունը). սակայն կգտնե՞ք արդյոք մի դպրոց, որ օրինակելի լիներ, կանգնած լիներ իր բարձրության վրա

 

Չկամենանք շքեղ շենքերի հայրենիք դարձնել մեր Հայրենիքը, հոգու եւ մտքի՛ հպարտությամբ ճոխացնենք նրան:

 

Հարկավոր է, եթե նա իրավ սիրում է մեր ժողովուրդը, մեր երկիրը:

 

Իսկ երբ դա լինի, ես հավատում եմ, կլինի եւ Հոգեւոր Հայաստանը, կենդանի կլինի մեր Հայրենիքը, ուրեմն կենդանի կլինի եւ այն Հայաստանը, որի համար մեր ժողովուրդը թափում է այսօր իր արյունը:

 

 

 

Անմոռանալի հիշողություններ (Շարադրություն)

 

Անմոռանալի հիշողություններ` բոլոր մարդիկ էլ ունեն այնպիսի հիշողություններ, որոնք կյանքում չեն մոռացվում: Երազում ես, որ այդպիսի պահեր կյանքում նորից լինեն: Երազում ես, որ ժամանակը ետ գա և նորից անցնես այն ամենի միջով ինչը քեզ ուրախացրել է ժամանակին: Մարդիկ ունենում են և վատ և լավ հիշողություններ: Միշտ հիշում ու կարոտում ես այն օրերը, որոնք քո հոգում անմոռանալի հետքեր են թողել: Ամենաշատը հիշվում են լավ օրերը, որովհետև այդ օրերին մարդիկ իրենց երջանիկ են զգում: Երբ ունենում ես լավ անցյալ և երբ մի քանի օր կամ ամիսներ հետո հիշում ես այդ մասին, սկսում ես արտասվել, քանի որ այդ պահին չես զգացել, թե ինչքան երջանիկ ես և չես գնահատել երջանկությունդ: Շատ եմ կարոտում իմ առաջվա ընկերներին, որոնց հետ անցկացրել եմ շատ լավ օրեր և որոնք այլև չկան իմ կյանքում՝ տարբեր պատճառներով, ես շատ եմ կարոտում նրանց: Լինում են շատ հիշողություններ, որոնք երբեմն ուզում եմ մոռանալ որպեսզի չտխրեմ, բայց դրանք տպավորվել են իմ  մեջ և ես չեմ կարողանում ջնջել մտքիցս: Հիշում եմ նաև իմ ծննդյան օրերը որոնք անցկացրել եմ հարազատներիս հետ որ այդ պահերը ցավոք արդեն չկան: Կարծում եմ դրա համար մարդ պետք է ամեն մի պահ գնահատի իր կյանքում և նույնիսկ, եթե ձեզ թվում է, թե դուք դժբախտ եք՝ հիշեք, թե ինչքան թանկ ու  կարևոր մարդիկ կան ձեր կողքին և ամեն պահի մեջ միայն լավը փնտրեք, որպեսզի հետո չունենաք ապսոսանքի զգացում:

 

Սեր (Շարադրություն)

Սերը դա մի հաճելի զգացում է, որը զգում են մեզնից յուրաքանչյուրը։ Սիրում են մարդկանց, որոնց հետ անցկացնում են իրենց կյանքի որոշ մասը և հետո թաց աչքերով հիշում այդ ամենի մասին։ Բոլոր սիրող մարդիկ միշտ ցանկանում են միասին լինել, չեն ցանկանում երբեք լքել միմյանց, որովհետև դա նրանք համար շատ ցավալի կլինի։ Երբ դու ինչ-որ մեկին սիրում ես և որոշ ժամանակ անց բաժանվում ես նրանից քեզ թվում է, թե դա անցողիկ է, թվում է թե դու կմոռանաս նրան և նրա հետ ունեցած ցանկությունները, բայց դրանք անցողիկ չեն։ Դու եթե նրան անկեղծորեն սիրահարված ես լինում ամբողջ կյանքում նրան միշտ հիշում ես եր ցանկանում ես, որ նրան նորից տեսնե և ամուր գրկես։ Բոլորը երազում են լինել սիրված, չեն ցանկանում նրանց սիրելի կողմից լքված լինեն։ Սիրում են բոլորը, բայց ոչ բոլորն են ունակ անկեղծ սիրելու։ Նրանց թվում է, թե նրանք սիրահարված են, բայց դա իրականում սեր չէ ուղղակի մի փոքր զգացում։ Լինում են մարդիկ, երբ նրանք խաբում են իբր թե սիրում են ինչ-որ մեկին, բայց իրականում  նրանք ընդամենը խաղում են իրենց խաղը։ Ցավ պատճառելով ուրիշին խաբում ասում են, թե սիրում են, բայց երբ իմանում են դրա մասին շատ ցավալի է լինում։ Ես ցանկանում եմ , որ բոլորը միշտ երջանիկ լինեն և գտնեն իրենց երկրորդ կեսին և սիրեն միմյանց անկեղծ սիրով։

Ավետիք Իսահակյան բանաստեղծություններ (վերլուծություն)

Սի՛րտըս երկինք է

Սի՛րտըս երկինք է
Ամեն արարած
Աստղ ունի այնտեղ
Գահ ունի այնտեղ:

Սի՛րտըս երկինք է
Բո՛ւյր կուտա ծաղկին,
Սեր կուտա կույսին,
Կյանք կուտա անկյանք,
Չոր անապատին
Ամայի սրտին
Սիրտըս երկինք է


Ավետիք Իսահակյանը այս բանաստեղծությամբ ուզում էր ասել, որ նա սիրում է բոլորին և նրա սիրտը նման է  երկնքի, երկնքի պես մեծ է և  այնտեղ տեղավորվում են ամեն մի արարած։ Ինձ դուր եկավ այս հատվածը՝ Սի՛րտըս երկինք է


Բո՛ւյր կուտա ծաղկին,
Սեր կուտա կույսին,
Կյանք կուտա անկյանք,
Չոր անապատին
Ամայի սրտին


Այսինքն նրա սիրտը այնքան մաքուր և բարի է որ սեր ու բույր կտա մարդկանց և ծաղիկներին։



Մի մրահոն աղջիկ տեսա

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը գետ գիշերվա,
Եվ հակինթներ՝ ականջին՛

Աչքերը սև արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.-
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի


Այս բանաստեղծությունը շատ գեղեցիկ է այս բանաստեղծությունը նրա մասին է թէ ոնց է Ավետիք Իսկահակյանը սիրահարվում։ Նա Ռիալտոյի կամուրջին տեսել է մի գեղեցիկ աղջկա այդ աղջիկը շատ գեղեցիկ է նրա մազերը նւյնպես շատ գեղեցիկ է եղել  նրա աչքերը շատ արտահայտիչ էր, որ հեռվից հեռու նկատել էր Ավետիք Իսահակյանը և դրանք ավելի է հրապուրել նրան։


Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:

Իսկ այս քառատունը ինձ համար ամենագեղեցիկ մասն է, երբ նրանց աչքերը հանդիպեցին իրար և Իսկահակյանը իր գլուխը կախեց իսկ աղջիկը ժպտաց և ըստ իս աղջիկը եթե հավանելուց չլիներ բանաստեղծության հերոսին նա չեր ժպտա այսինքն նրանք միմյանց նկատմամբ անտարբեր չեն եղել դեռ շուտվանից ուղակի աղջիկը ամաչել է ցույց տա իր սերը։ Ու բանաստեղծության հերոսը այդ աղջկան վստահում է և ասում է, որ հույս ունի որ նրան չի կոտրի այդ աղջիկը, որովհետև այդ հերոսի նախկին ընտրյալը նրա սիրտը կոտրել է:


Ուզում եմ հասկանալ, բայց չեմ կարողանում (Շարադրություն)

Մարդիկ` ուզում եմ ձեզ հասկանալ, բայց չեմ կարողանում: Ինչու եք դուք այսքան տարատեսակ դիմակներով, որ ուղակի չեմ էլ ուզում ոչմեկի հետ շփվել, որովհետև  գիտեմ, որ գրեթե բոլորը դիմակներով են: Նշեցի գրեթե, որովհետև դեռ բոլորը չեն, որ այդպիսին են: Տարիների փորձի հետ հասկանում եմ, որ իմ համար իմ ընտանիքից ոչմի լավ բան չկա աշխարհում, չնայած կան բացառություներ որ գոնե  մի փոքր կարելի է շփվել նրանց հետ, բայց այնքան չէ, որ հետո փոշմանեմ, որ նրա հետ շփվել եմ: Ու լավ մարդու համար ամենակարևոր բանը դա ընտանիքն է նշեցի լավ որովհետև նախանձների ու վատ մարդկանց մասին ես չեմ կարող ասել նրանք կիմանան կարող է նրանք իրենց վրա չվերցնեն, բայց հո բոլորը գիտեն թե նրանք ինչ են, նաև նրանք այդ հարցի պատասխանը կարող են շատ հեշտությամբ գտնեն տեսնելով, որ նրանք հետ ոչմեկ չի շփվում շատ-շատ մի կամ երկու հոգի դա էլ չիմանալով նրանց իրական դեմքը: Հիմա, որ ետ եմ նայում ինչքան դիմակներով մարդկանց հետ եմ ես շփվել և հետո նրանք երկար չեն թողել, որ իրենց դիմակները փակ մնան, որովհետև նրանց մեջ այնքան է նախանձը ու չարություն է կուտակվել, որ նրանք չեն կարողացել զսպել նրանց և ցույց չտան նրանց նախանձը ու ամենավատը այն է, որ ամեն տեղ էլ կա, որովհետև այդպիսի մարդիկ տարածված են ամեն տեղ ու ամեն տեղ էլ կարող ենք հանդիպել այդպսի մարդկանց ուղակի մենք պետք է  մեր չափը պահպանենք և չմտերմանանք, օրինակ իմ մոտ եղել է և դասարանից և պարից ու նույնիսկ բակից: Բայց գուցե լինի մի օր, որ այդպսի մարդիկ չեն լինի մտածում եմ ու հասկանում, որ ոչ մինչև նախանձը չվերանա նրանք էլ չեն փոխվի:

Կցանկանայի կարդալ մարդկանց մտքերը (Շարադրություն)

Ես շատ կուզենայի կարդալ մարդկանց մտքերը կարծում եմ, որ դա շատ հետաքրքիր կլինի ես կիմանամ թե մարդկանց մտքերին ինչ կա և ոչ միայն  մեծերի, այլ նաև փոքրերի, արդեն պատկերացնում եմ թե փոքրերի մտքերը ինչ հետաքրքիր ու բարի մտքեր կլինեն ինչու չէ նաև ծիծաղելի ու արկածային: Կուզենայի նաև մի փոքր մեծ մարդկանց  մտքերն էլ կարդայի, այդ ժամանակ ես իզուր ժամանակ չէի ծախսի  նրանց հետ շփվելով ու հետո փոշմանեի : Ինչքան հաճելի կլիներ կարդայի նրանց մտքերը ու նրանց դեմքին ասեի ինչ-որ մտածում եմ նրանց մասին: Ուղակի ցավոք չկա այդպիսի բան, չնայած կարող է դարեր հետո ինչ-որ մեկը կարողանա այդպիսի բան սարքի ու արդեն պատկերացնում եմ թէ ինչ ու առանց կռիվների աշխարհ կլինի, որտեղ մարդիկ միանգամից կիմանան թէ դիմացինը ով է և ուղակի ժամանակ չեն ծախսի էտ մարդու հետ շփվելով։


Ի՞նչ ես կարծում,  ինչպե՞ս են սովորում մտածել և  ի՞նչ պիտի անել լավ մտածելու համար:

Մարդը լավ մտածելու համար առաջինը պիտի լինի կիրթ և դաստիարակված, պիտի ունենա լսելու կարողություն, այսինքն կարողանալ լսել մեծի խոսքը և ընդունել:   Պետք է նաև բառապաշարը լինի հարուստ՝ կարդա շատ գրքեր: Բայց իմ կարծիքով մարդիկ սկսում են ավելի խորը և ավելի լավ մտածել  տարիների ընթացքում, ձեռք բերելով իմաստություն:


Գրաբարյան ասույթներ (վերլուծություն)

Ամենայն չարիք մտանեն ի միտս մարդոյ յանուսումնութենէ:

(Բոլոր չար բաները մարդու միտքն են մտնում տգիտությունից:)

Եթե մարդը տգետ չլինի ապա չի թողնի, որ իր միտքը լցվի չար բաներով, որովհետև նա չի հասկանում դրա վատ կողմերը և չի կարող զերծ մնալ դրանցից:  Մարդու տգիտության պատճառով է, որ նրանք դառնում են տգետ և հիմար: Մարդն պետք է մտածի լավ բաներով լցնել իր ուղեղը, ոչ թե տգիտությամբ:

 

Մարգարէ յիւրում գաւառի պատիւ ոչ ունի:

(Մարգարեն իր գավառում պատիվ չունի:)

Միշտել մարդիկ այնպիսին են, որ չեն գնահատում իրենցը: Պետք է ուրիշինը լինի, որ գնահատեն: Դա մերդկանց մեջ է և նրանք չեն կարող փոքվել որովհետև դա է իրենց բնույթն է:

 

5. Տուք զկայսերն կայսեր եւ զԱստուծոյն Աստուծոյ:

(Տվեք կայսրինը` կայսեր և Աստծունը` Աստծուն:)

Այսինքն պետք է հասկանան մարդիկ, որ կայսրին միայն պետք է այն ինչ պետք չէ Աստծուն և Աստծուն պետք այն ինչ պետք չէ կայսրին: Աստծուն պետք էր իր որդին իսկ կայսրին փառք և հարստություն: Եվ ում ինչ հասնում է դա էլ վերձնում է:

 

8. Վկայութիւն իմ ճշմարիտ է, զի գիտեմ ուստի եկի եւ յո երթամ:

(Իմ վկայությունը ճշմարիտ է, քանզի գիտեմ թե որտեղից եմ եկել և ուր եմ գնում:)

Այս բառերը ասել է Քրիստոսը մարդկանց հասկացնելով, որ նրա բառերը ճշմարիտ են և նա գիտի, որ  եկել է Աստծու մոտից և գնալու է նորից Աստծու մոտ, բայց մարդիկ չգիտեն որտեղից են եկել և ուր են գնալու։

 

 

11.Մի՜ նիւթեր բարեկամի քում չարիս, որ հեցեալ եւ յուսացեալ իցէ ի քեզ:

(Դավեր մի՛ նյութիր քո բարեկամի դեմ, որ հույսը դրել է քեզ վրա:)

Այսինքն մի վատություն արա այն մարդուն ով գտել է քո մեջ վստահություն և վստահել է քեզ։ Իմ կարծիքով պետք չէ հույս դնել սրա-նրա վրա ամեն մարդ պետք է հույսը դնի իր և իր Աստծու վրա։

 

14.Բրդեա’ քաղցելոց զհաց քո, եւ զաղքատն անյարկս տար ի տուն քո:

(Աղքատներին տուր քո հացը, իսկ անօթևան աղքատներին տար քո տունը:)

Արա լավություն առանց ակնկալիքի օգնիր բոլորին և Աստված չի մոռանա քո արած լավությունը։


Երազանք (Շարադրություն)

Երազանք..., ամեն մարդ յուրովի է հասկանում այս  բառը: Կարծում եմ բոլորն էլ ունեն երազանքներ ուղակի ոմանց երազանքները կարող են նմանվել իսկ մյուսներինը ընդհանրապես նման չեն: Կարծում եմ, որ երազանքը լավ բան է, որովհետև նա մեզ ստիպում է պայքարել մեր ուզածի համար և հաղթահարել բոլոր դժվարություններըն ու հասնել մեր ուզածին: Սակայն ամեն տարիքում մարդկանց երազանքները տարբեր են լինում, երբ մենք փոքր ենք լինում մենք երազում ենք հնարավորի և անհնարի մասին: Օրինակ իմ մոտ փոքր ժամանակվա երազանքները հիմնականում չեն փոխվել, բայց նաև կան բաներ, որ եես ժամանակի ընթացքում հասկացել եմ ուղակի , որ դա անհնար բան է, իմ  անհնարին երազանքից է եղել, որ ես կախարդական փայտիկ ունենամ իսկ որոնք արդեն կատարվել են իսկ ես պայքարում եմ այդ երազանքների համար ես չեմ ասի, որովհետև երազանքները չեն ասում մինչև իկատարացնելը:

Կյանք (Շարադրություն)

Երբ մարդ լույս աշխարհ է գալիս նա նոր կյանք է տեսնում, որը պետք է ապրի: Բոլոր մարդիկ էլ կյանք տեսնելով անցնում են տարբեր բարդ և դժվար հաղթահարելի փորձությունների միջով, բայց նա կյանքի է եկել, որպեսզի անցնի այդ փորձությունների միջով և հաղթահարի դրանք: Կյանքը անպիսի բան է, որ երբեք չի լինում այնպես որ դրա մեջ դժվարություններ չլինեն: Լինում են դժվարություններ և հենց դրանք հաղթահարում ես հասնում ես հաջողության և կյանքտ ավելի երջանիկ ես ապրում քան առաջ էր: հանդիպում ես նաև շատ նոր բաների, որոնք քեզ դուր են գալիս և դու ցանկանում ես իմանալ դրա մասին: Բայն երբ արդեն գալիս է այն պահը, որը դու ծերացել ես և էլ երջանիկ կյանք չունես ապրելու ցանկանում ես հիշողությունները հետ բերել, որպեսզի նորից և նորից անցնես դրանց միջով և քեզ նորից երջանիկ զգաս:

Մանկություն (Շարադրություն)

Կյանքում ամենաթանկ հիշողությունները մեր մանկության  հիշողություններն են, ավելի ճիշտ հուշն այն ամենի հանդեպ ինչն արդեն վաղուց  անցել է: Շատ կցանկանաի հետ բերել իմ հին օրերը, երբ դեռ նոր էի դպրոց գնում: Հանդիպեցի իմ նոր ընկերներին և իմ նոր ուսուցչին: Շատ եմ սիրել նրան և մինչ այսօր էլ սիրում եմ ես իմ առաջին ուսուցչին: Սիրել և հարգել եմ նրան, քանի որ նա մեզ հետ շատ բարի էր և մեզ նույնպես շատ էր սիրում: Չէի ուզում երբեք դպրոցս փոխել, որովհետև արդեն կապնվել էի իմ դպրոցի հետ և դժվար եղավ իմ համար այն լուրը, որ իմացա պետք է դպրոցից հեռանամ: ՄԻնչ այսօր էլ հիշում եմ իմ հին դպրոցը և ժամանակ առա ժամանակ այցելում եմ այնտեղ և տեսնում եմ իմ առաջին ուսուցչուհուն և իմ առաջին դպրոցական ընկերներին:

Զատիկ

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։Սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում (ստույգ թվականը վիճելի է՝ 27-33թթ. միջև ընկած ժամանակաշրջանում) Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։ Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից՝ անդրանիկ զավակների կոտորածից։ Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի (Գառն Աստծո) կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում է որպես զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ զատիկ, «...քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց...» (Ա Կորնթ. 5.7–8)։Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։Ժամերգություն է տեղի ունենում և Պատարագ մատուցվում և բուն զատկական Կիրակի օրը։


Ներկված հավկիթների ավանդույթներ

Հայկական ավանդույթում, սույն հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև՝ մեկը պահում է հավկիթի մի ծայրը, և մյուսը համապատասխան ծայրով զարնում նրան։ Հետո շրջում են հավկիթները և նույնը փորձում մյուս կողմով՝ այս անգամ երկրորդը պահելով ծայրը և մյուսը զարնելով։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում և ուտում են կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։Արևմտյան երկրների ավանդույթում, հավկիթները թաքցվում են խոտերի կամ կանաչների միջև և երեխաները փորձում են դրանք գտնել։ Այն կոչվում է «Զատվա հավկթաորս»։Հայ հեթանոսական նոր տարում և պարսկական Նորուզ տոնին, որոնք սկսվում են գարնան գիշերհավասարին, ևս ներկվում են հավկիթներ։ Հայ հեթանոսական նոր տարում ևս ներկված հավկիթներն ուտում են թարխունով, աղով և լավաշով։Զատիկը տոնվում է ներկված հավկիթներով, և շատ արևելյան ուղղափառ քրիստոնեության հետևորդների մոտ՝ պասկայով։ Հայերի մոտ տեղի են ունենում նաև հավկթախաղեր։

Ինչպես ենք մենք նշել Զատիկը

Զատիկի նախորդ օրը ես, քույրիկս և մայրիկը ներկեցինք Զատիկի հավկիթները: Այդ երեկոյան մենք նստեցինք սեղանի շուրջ և խաղացինք հավկթախաղը: Հաջորդ օրը առավոտյան արթնացանք կրկին հավկիթ կերանք և ամբողջ ընտանիքով մեր մորաքույրների հետ գնացինք Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես եկեղեցին: Այնտեղ մոմ վառեցին հետո գնացինք և օրհնված հավկիթներ վերցրեցին և եկեղեցուց դուրս եկանք: Հետո ես քույրիկներս և եղբայր գնացինք քաղաք և ման եկանք քաղաքում: Սա էլ իմ զատիկի օրը: Շատ հետաքրքիր և զվարճալի օր էր:

Հիսուսի առակները (վերլուծություն)

Անպետք աղը

34 -Աղը լավ բան է, բայց եթե իր համը կորցնի, ինչո՞վ պիտի աղեն այն։ 35 Ո՛չ հողին է օգտակար, ո՛չ էլ կարելի է դրանից պարարտանյութ պատրաստել, այլ դուրս են թափում։ Ով լսելու ականջ ունի, թող լսի։

Վերլուծություն

Ըստ իս, այս առակը նշանակում է, որ ամեն ինչը չափի մեջ է գեղեցիկ: Հիսուսը մեզ աղի օրինակով է ցույց տալիս, բայց իրականում դա մարդկանց օրինակն է և իմ կարծիքով,  եթե մարդու բնավորությունը լավը չի լինում և, եթե նա լավ մարդկանց անիմաստ տեղը զզվեցնի, այդ մարդիկ կարող է մի քանի անգամ ներել, բայց ոչ անընդհատ, որովհետև կարող է մարդու համբերության բաժակը լցվի և ուղարկի գրողի ծոցը:  Եվ  ընդմիշտ հեռանալ, որպեսզի նա հասկանա, որ նա ոչմի բանի էլ պիտանի չէ ինչպես Հիսուսը աղի վրա օրինակը  բերեց Ո՛չ հողին է օգտակար, ո՛չ էլ կարելի է դրանից պարարտանյութ պատրաստել, այլ դուրս են թափում։ Եվ նույն ձևով էլ այդ մարդը հասկանում է, որ նա նրանից մեծ բան չի ներկայացնում, բայց իրեն ձև է  տվել ու տեսնում է , որ նա միայնակ է մնացել կամ էլ կարող է մեկին իր նման դառցնել, բայց այդ մի հոգով նա կրկին կտեսնի, որ արդեն մյուսները իրեն դիմակը պատռել են և նա կմնա միայնակ ինչպես աղը:


Մեծ եղեռն

Հայերի, ինչպես նաև Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա բնակչության դեմ իրագործված ցեղասպանության թուրքական քաղաքականության հիմքում պանիսլամիզմի և պանթյուրքիզմի պետական դարձած գաղափարախոսություններն են: 
Երիտթուրքական կառավարությունը, մտնելով Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, «Մեծ Թուրան» ստեղծելու հեռահար ծրագրեր ուներ: Մասնավորապես, նախատեսվում էր կայսրությանը կցել Այսրկովկասը, Հյուսիսային Կովկասը, Միջին Ասիան, Ղրիմը և Պովոլժիեն: Այդ նպատակի իրականացման ճանապարհին անհրաժեշտ էր առաջին հերթին ոչնչացնել հայ բնակչությանը` նրանց մեղադրելով ռուսական կողմնորոշման և պանթյուրքիստների զավթողական ծրագրերը խոչընդոտելու համար: Հայերի բնաջնջումը միաժամանակ օրակարգից կհաներ նաև Հայկական հարցը, որով վերջ կդրվեր եվրոպական տերությունների միջամտություններին Թուրքիայի ներքին գործերին: 
Ցեղասպանության ծրագիրն ուներ նաև ակնհայտ նյութական դրդապատճառներ. այն է` ձերբազատվել հայերի տնտեսական մրցակցությունից և բռնազավթել նրանց անշարժ ու շարժական գույքը: 
Դեռևս Առաջին աշխարհամարտից առաջ հայ բնակչության բնաջնջման ծրագիրը մշակել էին կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան, ռազմական նախարար Էնվեր փաշան, ծովային նախարար Ջեմալ փաշան, երիտթուրքական կուսակցության կենտկոմի անդամ Բեհաէդդին Շաքիրը և ուրիշներ: Առաջին աշխարհամարտի սանձազերծումը պատեհ առիթ է ստեղծել հայերի զանգվածային ոչնչացման ծրագրերի իրագործման համար: 1914 թ-ի հոկտեմբերին Թալեաթի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ կազմվել է հատուկ մարմին՝ «Երեքի գործադիր կոմիտե» (Սելանիկլի Նազիմ, Բեհաէդդին Շաքիր, Միդհատ Շյուքրի), որին հանձնարարվել է կազմակերպել հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը: «Երեքի գործադիր կոմիտեն» ստացել է մեծ լիազորություններ, զենք ու դրամ:
Իրենց ծրագիրն իրականացնելու նպատակով իշխանությունները նախ փորձել են հայերին զրկել դիմադրելու հնարավորությունից: Հայերի ցեղասպանության ծրագիրն իրականացվել է 3 փուլով: 
Առաջին՝ պատերազմի սկզբին բանակ զորակոչված 18–45 տարեկան 60 հզ. հայ զինվորները, Սարիղամիշի մոտ թուրքական բանակի ջախջախումից հետո, որպես քավության նոխազ, զինաթափվել  են և 1915 թ-ի փետրվարին Էնվերի հրամանով ոչնչացվել: Սկզբում նրանց ռազմաճակատից տեղափոխել են թիկունք՝ բանվորական գումարտակներ, ապա խմբերով դուրս բերել տեղակայված վայրերից ու կոտորել: Այդ ընթացքում բռնագրավել են հայ բնակչության սակավաթիվ զենքն ու զինամթերքը: 
Ցեղասպանության երկրորդ փուլը հայ մտավորականության և հայությանը կազմակերպող ուժի ձերբակալությունն ու ոչնչացումն էր: Զեյթունում խոշտանգվելով սպանվել է ազատագրական շարժման գործիչ Նազարեթ Չաուշը (Նորաշխարհյան), Վանում՝ Իշխանը (Նիկողայոս Պողոսյան), օսմանյան խորհրդարանի պատգամավոր Արշակ Վռամյանը (Օնիկ Դերձակյան) և շատ ուրիշներ: 1915 թ-ի ապրիլի 24-ին և հաջորդ օրերին Կոստանդնուպոլսում ձերբակալվել և Անատոլիայի խորքերն է աքսորվել մոտ 800 մտավորական. նրանց թվում էին կոմպոզիտոր Կոմիտասը, գրողներ Գրիգոր Զոհրապը (նաև խորհրդարանի պատգամավոր էր), Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Զարդարյանը, բժիշկ Նազարեթ Տաղավարյանը և շատ ուրիշներ: Մեծ մասն սպանվել է: 1915 թ-ի հունիսին Կոստանդնուպոլսի հրապարակներից մեկում կախաղան են բարձրացվել հնչակյան գործիչ Փարամազը (Մատթեոս Սարգիսյան) և նրա 19 կուսակից ընկերները: 


Գարուն (Շարադրություն)

Ահա երևացին արեգակի ոսկե շողերը և կանաչ ու կարմիր երազների նմանվող առաջին ծաղիկները: Նրանց երևան գալը վկայում է գարնան հաղթանակի մասին, իսկ փեշերը հավաքած ձմեռը հեռանում է մեզանից` տխուր և մի փոքր նեղացած, որ անտեսեցինք նրա հեռանալը և ուրախացանք գարնան գալով: Խենթ քամուն փոխարինելու է եկել մեղմ զեփյուռը: Նայելով երկնքին` այլևս չենք տեսնում ամպերից կախված ամպերը կամ էլ հեռվում սավառնող հոգնած ամպի մի պատառ, այլ երևում է միայն կապույտ և ջինջ երկինքը:

Կանանց միջազգային օր

Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանանց կոչով Նյու Յորքում 1908 թվականի մարտի 8-ին կայացավ ցույց, կանանց իրավահավասարության համար: Այդ օրը ավելի քան 15 000 կանայք շրջեցին ողջ քաղաքով, պահանջելով կրճատել աշխատանքային օրը և տղամարդկանց հետ հավասարաչափ աշխատավարձ ստանալ: Բացի այդ առաջ քաշվեց կանանց՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունենալու պահանջները:

1909 թվականին Ամերիկայի Սոցիալիստական կուսակցությունը հայտարարեց կանանց ազգային օր, որը նշվել է մինչև 1913 թվականի փետրվարի վերջին կիրակի օրը: Բայց 1909 թվականին այն համընկավ փետրվարի 28-ին: Ավելի ուշ, 1910 թվականին ԱՄՆ-ի պատգամավորուհիները ժամանեցին Կոպենհագեն, երկրորդ միջազգային կոնֆերանսին, որտեղ հանդիպեցին կոմունիստ Կլարա Ցետկինի հետ:

Կլարա Ցետկինը 1910 թվականին օգոստոսի 27-ին կանանց միջազգային երկրորդ կոնֆերանսին, որը անցկացվում էր Կոպենհագենում, սահմանեց կանանց միջազգային օր:

Ենթադրվում էր, որ կանայք այդ օրը ցույցեր և երթեր էին կազմակերպելու, դարնով հասարակության ուշադրությունը իրենց խնդիրների վրա կենտրոնացնելու համար:

1911 թվականին Ելենա Գրինբերգի առաջարկով մարտի 19-ին առաջին անգամ Կանանց միջազգային օրը նշվել է Գերմանիայում, Ավստրիայում, Դանիայում և Շվեյցարիայում: 1912 թվականին այդ օրը արդեն նշվում էր մայիսի 12-ին: 1913 թվականին կանայք դուրս էին գալիս ցույցի Ֆրանսիայում և Ռուսաստանում մարտի 2-ին, Ավստրիայում, Չեխիայում, Հոլանդիայում և Շվեյցարիայում մարտի 9-ին, Գերմանիայում՝ մարտի 12-ին: 1914 թվականին վեց պետություններում՝ Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Ռուսաստանում և Շվեյցարիայում, միաժամանակ նշվում էր մարտի 8-ին: Այդ տարի մարտի 8-ը համընկավ կիրակի օրվա հետ:

 

Պատերազմ և խաղաղություն  (Շարադրություն)

Մարդիկ ավելի շատ ձգտում են խաղաղության, որովհետև նրանք շատ են սիրում, որ իրենց ընտանիքներում, իրենց երկրում տիրում է խաղաղություն այլ ոչ թե պատերազմ և թշնամություն: Իմ ընտանիքում միշտ խաղաղություն է, որովհետև բելերս իրար շատ ենք սիրում, ոչ թե այլ ընտանիքների նման իրար հետ թշնամաբար ենք վերաբերվում և երբ ընտանիքում միշտ պատերազմ է լինում: Նաև ես ցանկանում եմ , որ բոլոր երկրների միջև խաղաղություն լինի այլ ոչ թե պատերազմ, բալարը իրար սիրեն և կանգնած լինեն իրար մեջք մեջքի:

Սուրբ ծնունդ

Պատմություն

Հայ Առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին։ Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին։ Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին։ Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել։ Բանն այն է, որ ‎դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը։ Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր։ Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության և Մկրտության օր։ Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոները։


Պահք

Ըստ Հայ եկեղեցու՝ Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է։ Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում։ Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ։ Հայոց հին տոմարի համաձայն՝ Նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին, այսինքն օգոստոսի 11-ին, որը չէր համընկնում պահքին։ Հետագայում` տոմարական նոր հաշվարկի ներմուծմամբ, Նոր տարին սկսեցին տոնել դեկտեմբերի 31-ին, որը համընկնում էր քրիստոնեական մեծագույն տոնի` Ս. Ծննդյան նախընթաց պահքին։ Պահեցողները պահոց շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը։ Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, մեզ և ձեզ Սուրբ ավետիս»։

Ամանոր (Շարադրություն)

Ամանորը դա աշխարհի բոլոր մարդկանց ամենասպասված տոներից է: Բորոլ մարդիկ Ամանորին հավաքվում են իրենց ընտանիքների հետ իրենց տներում և բաժակները լցրած սպասում են մինչև գա ժամը 24:00:  Երբ գալիս է ժամը մարդիկ իրար շնորհավորհում են ընթրում են և շատ ուրախ անցկացնում են այդ օրը: Ինձ համար ամենալավ տոնն է Ամանորը, քանի որ ամենաուրախն է անցնում: Այդ օրը կատարվում է բոլոր մարդկանց երազանքները: Ինձ համար ամեն Նոր տար շատ ուրախ և զվարճալի է անցնում: Մենք Ամանորը անցկացնում ենք մեր ընտանիքի հետ: Այդ օրը մարդիկ դնում են իրենց տներում տոնածառեր և այդ օրը բոլորը ստանում են շատ նվերներ:

Ինչպես են Ամանորը նշում այլ երկրներում

Մեծ Բրիտանիայում Նոր տարվա գալուստի մասին ազդարարում է զանգը: Ուղիղ ժամը 12-ին զանգերը սկսում են բարձր ղողանջել: Այդ ընթացքում սիրահար զույգերը նոր տարում չբանժանվելու համար, պետք է համբուրվեն կախարդական համարվող омела ծառի տակ: Երեխաները քնելուց առաջ սեղանին դնում ափսեներ, որպեսզի Սանտա Կլաուսը նվերները դնի դրանց մեջ, իսկ կոշիկների մեջ չորացած խոտ են դնում, Սանտայի էշի համար: :D
Բրիտանացիները ամանորյա սեղանին դնում են հնդկահավ և տապակած կարտոֆիլ, բրյուսելյան կաղամբ, մսով կարկանդակ, պուդինգ, քաղցրավենիք և մրգեր: Նաև բրիտանացիները զանգի առաջին հարվածից հետո բացում են տան ետևի դուռը, որպեսզի հին տարին գնա, իսկ վերջին հարվածի հետո բացում են տան պատուհանները և դիմացի դուռը, որպեսզի նոր տարին մտնի իրենց տուն:

Իտալիայում Նոր տարին սկսվում է հունվարի 6-ին: Ըստ ավանդության այդ գիշեր կախարդական ավելի վրա գալիս է Ձմեռ Տատիկը :D ՝ Լա Բեֆանան, մտնում է այն սենյակները, որտեղ քնած են երեխաները և նրանց գուլպաների մեջ դնում է նվերները: Իսկ այն երեխաներին, ովքեր դասերը լավ չեն սովորել կամ իրենց վատ են պահել, Լա Բեֆանան նվերի փոխարեն բերում է ածուխ կամ մի բուռ մոխիր:
Իտալական Ձմեռ Պապիկը Բաբբո Նատալեն է: Իտալացիները գտնում են, որ Ամանորին պետք է ազատվել բոլոր հին և անպետք իրերից:Այդ պատճառով Ամանորի գիշերը իտալացիները պատուհանից դուրս են նետում իրենց բոլոր հին իրերը՝ հին արդուկներ, ծաղկամաններ, աթոռներ, կոշիկներ… /պատկերացնում եք մեկը այդ գիշերը որոշի գնա դուրս՝ ման գալու :D /: Համարվում է, որ որքան շատ բան թափես, այդքան ավելի հարուստ կլինես նոր տարում: Ամանորյա իտալական սեղանին պարտադիր պետք լինի ընկույզ, ոսպ և խաղող, որոնք խորհրդանշում են երկարակեցություն, առողջություն և բարեկեցություն:Իտալիայում կա նաև այսպիսի ավանդույթ. հունվարի 1-ի առավոտյան պետք է աղբյուրից ջուր բերել տուն: Իտալացիներն ասում են, որ եթե ընկերների համար ոչ մի նվեր չես պատրաստել, պետք է նրանց նվիրել ջուր և ձիթապտղի ճյուղ: Համարվում է, որ դա երջանկություն կբերի:

Ամանոր


Ամանոր (Նոր տարի, Նավասարդ), տոն, որն նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս Մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում։ Ամանորով նշում են տարվա սկիզբը։ Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ, եթե հիշենք, որ մեկ վայրկյանում անցնում է 30 կիլոմետր։ Հունվարի 1-ը որպես տարվա սկիզբ է սահմանել հռոմի կայսր Հուլիոս Կեսարը Մ.թ.ա. 46թ.-ին։ Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին՝ ընտրության, դռների և բոլոր սկզբերի աստծուն։ Հունվար ամիսը իր անվանումը ստացել է հենց Յանուս աստծու անունից, որին պատկերում էին երկու երեսով, որոնցից մեկը նայում էր առաջ, իսկ մյուսը՝ ետ։


Ծագումը՝



Տարվա գաղափարը առաջին անգամ ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում։ Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ։ Դրանով էր պայմանավորված եգիպտացիների կյանքը, երկրագործական աշխատանքները։ Նեղոսի վարարման սկիզբը համընկնում էր Սիրիուս աստղի երևալուն։ Եվ ահա այդ աստղի և Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչեցին տարի։






Ժպտացող աչքեր

Եկավ տարվա ամենասպասված եղանակը՝ ամառը: Առվոտյան ամառվա առաջին օրն էր, ես արթնացա, հագնվեցի, նախաճաշեցի և գնացի այգի այնտեղ ամեն ինչ այնքան հաճելի էր կարծես ամեն ինչ ժպտում էր ինձ՝ արևը, երկինքը և նաև բնությունը: Եվ հանկարծ մի տղա ժպտաց ինձ և անցավ: Ես մի պահ շփոթվեցի և բարձրացա տուն: Հաջորդ օրը ես նորից առավոտյան գնացի դպրոց և նա մեր դասարան էր տեղափոխվել: Ամբողջ դասերի ժամակ ես նայում էի իրեն: Դասերի վերջնում նա մոտեցավ ինձ և խնդրեց, որ նա ուղեկցի ինձ մինչև տուն, ես համաձայնեցի: Ամբողջ ճանապարհին մենք լուռ էինք, իսկ վերջում նա ցտեսություն ասաց ինձ և գնաց: Ես սիրահարված էի իրեն: Անցել էր մեկ շաբաթ… : Դասերից հետո նա ճանապարհում էր ինձ տուն և մի օր նա խոստովանեց, որ սիրահարված է ինձ, ես էլ ասեցի, որ նրան եմ սիրում: Անցան ամիսներ եկավ աշուն և նա կարծես ինձ էլ չէր սիրում, ես դա զգում էի…: Նա ինձ էլ չեր ճանապարում տուն: Եկավ աշնան վերջին օրը և նա դասերի վերջում մոտեցավ ինձ և ասաց.
• Ես չէի համարձակվում քեզ ասել որ…
Ես չթողեցի որ նա ավարտի իր խոսքը, որովհետև ես գիտեի թե ինչ է ասելու, և վազելով հեռացա: Անցան օրեր նա հեռացել էր երկրից և պարզապես ուզում էր հրաժեշտ տալ ինձ , բայց ես փախա: Նա էլ ժամանակ չուներ հրաժեշտ տալ ինձ և առանց հրաժեշտ տալու գնաց: Ես ամբողջ օրը տխուր էի և կարծես էլ ոչ ոք չէր ժպտում ինձ: Բոլորն էին լացում՝ երկինքը, արևը և բնությունը:

Երևան (Շարադրություն)

Երևանը մեր քաղաքն է, որտեղ մենք ապրում ենք: Մենք բոլոր հայերս էլ սիրում ենք մեր հիանալի և գեղեցիկ քաղաքը: Երևանը շատ հին քաղաք է, բայց շատ գեղեցիկ, մեզ թվում է թե Երևանը հին քաղաք չէ: Երևանը եղել է, կա ու կմնա ամենալավ քաղաքը աշխարհում: Սիրեք Երևանը, պահպանեք ու գեղեցկացրեք մեր քաղաքը, պետք չի ապրել անցյալով, պետք չի բողոքել այժմյան Երևանից ու ասել, որ հին Երևանը ավելի գեղեցիկ է եղել: Միայն շինարարությունների դեմ պայքարելով ոչնչի չենք հասնի: Ծառ տնկեք Երևանում, մաքուր պահեք Երևանը, սիրեք Երևանը ու ամեն ինչ լավ կլինի:


Երազանք (Շարադրություն)

Ամեն մարդիկ ունեն իրենց երազանքները, որի համար պայքարում են ամբողջ կյանքում, որ հասնեն իրենց երազանքներին: Մարդիկ միշտ ունենում են գոնե մեկ երազանք, որին ցանկանում են հասնել, բայց երբ մարդ չի կարողանում իր երազանքին հասնել նա տխրում է, քանի որ դա նրա միակ երազանքն էր, որին նա հասնելով կերջանկանար: Ամեն մարդ էլ միշտ ունենում է լավ երազանք, որին ձգտում է հասնել: Հայերի միակ երազանքը այն է, որ պաշտպանեն իրենց երկիրը թշնամիներից:


Կյանք (Շարադրություն)

Մարդու համար կյանքը շատ թանկ բան է: Մարդ պետք է իր կյանքի համար պայքարի, որ հաջողությունների հասնի: Այս կյանքը մարդ մեկ անգամ է ապրում և պետք է ապրի այնպես, որ հետո չփոշմանի իր ապրած կյանքի համար: Նաև պետք է ունենաս շատ լավ առողջություն և երջանկություն, որ այս կյանքը երկար ապրես: Մարդու համար կյանքը ամենակարևոր բանն է: Կյանքը իր թերություններով հանդերձ հրաշք է: Կյանքը նաև ունի շատ թերություններ, որոնք մարդկանց դուր չեն գալիս:


Ակսել Բակունց գաղտնի թղթապանակ (վերլուծություն)

Մենք լսեցինք Ալեքսանդր Ստեփանի Թևոսյանի կյանքը, այն տարիները արհասարակ մարդկության պատմության ամոթալի էջերից էին, իրենց չգործած մեղքերի համար աքսորվեցին գնդակահարվեցին և հալածվեցին հայ մտարավորականներից շատերը նրանց թվում նաև Ակսել Բակունցը: Նա շատ դաժան կյանք է ունեցել, նրա չգործած հանցանքների համար գործ բացվեց ու 1937-ին գնդակահարվեց։ Այն բախկացած էր 8 հատորից որը թերևս ամենամեծ գործն էր այն որակվեց խմբակային գործ մարդկային 9 ճակատագրի ողպերգություն:  Բանտային խիստ պայմաններում 11 ամիս աննդմեջ նրան ենթարկեցին կտանքների նրա ինքնարդարացման ճիքերը ապարդյուն էին անցնում իսկ հուզիչ նամակները անպատասխան: Նրա կինը պատմում էր,<<Երբ Բակունցը դեռ բանտ չէր ընկել մեր տանը միշտ հյուրեր կաին, իսկ երբ Բակունցին ձեռփակալեցին մենք մնացել էինք միայնակ, անասանելի ծանր օրեր էին ծանոթները և բարեկամները խուսափում էին մեզանից, հեռվից ինձ տեսնելով ճանապարհը փոխում էին, >>: Բակունցն էլ մենակ էր, այն օրերին ոչ ոք չէր համարձակվում նրա անունը տալ առանց հայհոյելու: Հայ գրողների, մտավորականների մեջ միայն Եղիշե Չարենցն էր, որ անվերապահորեն գովերքում էր նրան ու հենց այդ ծանր օրերին Չարենցը Բակունցին նվիրում է բանաստեղծություն: Բակունցին բանտում սիտիպել էին ստորագրել մի թուղթ, որի մեջ  նա խոստովանում էր իր բոլոր հանցանքները: Հետո նրան դատապարտում են գնդակահարությամբ և անձնական ունեցվածքի բռնագրավության: Իսկ  հետո նա կանգնեց իր իսկ ձեռքով փորած գերեզմանի եզրին և գնդակահարվեց, երբ նոր էր լռացել իր 38 տարին:


Իմ կարծիքը

Իմ կարծիքով եթե նա սխալ բան էր արել ճիշտ են արել, որ բանտ են գցել, բայց պետք չէր նրան գնդակահարել: Մի պատճառի համար, որ Բակունցին գցել էին բանտ, պետք չէր այնպես վարվել, ինչպես վարվում էին նրանց հետ, որովհետև մի փոքր պատճառի համար նրանց բարեկամները նրանց հետ չէին շփվում, նրանցից խուսափում էին: Չարենցը լավ մարդ էր, որ Բակունցի վատ օրերին նրա կողքին էր: Ես կարծում եմ, որ նրա հանդեպ շատ վատ են վարվել:



Հիշողություն

Կյանքում ամենաթանկ հիշողությունները մեր մանկության հիշողություններն են, ավելի շուտ հուշն այն ամենի, ինչ արդեն վաղուց անցել է ու այլևս չի կրկնվի: Մարդ միշտ ունենում է շատ օրեր, որն իր համար ամենալավ հիշողությունն է: Մարդու համար կյանքը գնալով կանգ է առնում, քանի որ նրան են այցելում իր անցած հիշողությունները և նա ցանկանում է ետ բերել այդ լավ օրերը, որոնք նրան այցելել են հիշողության տեսքով: Օրերը կանգ են առնում և մարդ հիշում է իր մանկությունը իր լավ օրերը: Մարդիկ երբ մեծանում են երազում են նորից փոքրանալ, որովհետև նրանք փոքր ժամանակ ունեցել են լավ հիշողություններ: Մարդիկ նաև ունենում են վատ հիշողություններ, և մարդ չի ցանկանում այդ հիշողությունները իրեն այցելեն: Ես միշտ ունեցել եմ լավ հիշողություններ և միշտ ինձ այցելել են այդ հիշողությունները:


Ակսել Բակունց «Ալպիական մանուշակ» վերլուծություն

Ալպիական մանուշակի կերպարները՝

Երեք ձիավորները, գյուղացի կինը, գյուղացին, ծովափի կինը, ալպիական մանուշակը:

Նկարագրություն՝

Առաջին ձիավորը հնագետն էր, որը շատ էր սիրում ամենինչ ուսումնասիրել, երկրուդ ձիավորը նկարիչն էր, որը իր շրջապատում տեսած ամեն մի գեղեցիկ բան սիրում էր նկարել: Նկարիչը ծովափում մի կնոջ էր տեսել և սիրահարվել էր, ծանոթացավ նրա հետ:

Այնտեղ նկարչի համար ամենագեղեցիկ բաները ալպիական մանուշակն էր գյուղացի կինը և այլ գեղեցիկ բաներ: Երբ նկարիչը տեսավ գյուղացի կնոջը ցանկացավ նկարել նրան, որովհետև նա շատ գեղեցիկ էր: Բզեզի համար ալպիական մանուշակը մի ճոճք էր:

Այն հատվածները, որտեղ նկարագրվում է գյուղի գյուղացու վիճակը՝

1. Պահակը բաց արեց կոնսերվի երկրորդ տուփը: Հնագետը սփռոցից ու պղնձե ամաններից գլուխը չէր բարձրացնում: Տղան սունկը կերավ և աչքերը սևեռեց կոնսերվի փայլուն տուփին, սպասելով, որ դատարկեն: Մարդը տեսավ նրա հայացքը և կոնսերվի տուփը մեկնեց տղային:
Տղան տուփը թափահարեց, վրանի առաջ պառկած շունը կուլ տվավ մսի կտորները և լիզեց քիմքերը: Ապա դատարկ տուփը ձեռքին նա վազեց երեխաների մոտ, նրանց ցույց տալու սպիտակ թիթեղյա տուփը, որ չտեսած նորություն էր այդ քարափների վրա:

2. Տղան զարմացավ և երբ շաքարից պղպջակներ բարձրացան թեյի երեսը, նա մատը կոխեց բաժակի մեջ` շաքարը բերանը տանելու: Թեկուզ տաք թեյը վառեց մատը, բայց ծպտուն չհանեց: Այնքան համեղ էր կիսահալ շաքարը: Հնագետը քթի տակ ծիծաղեց, ինչ-որ բան հիշեց մարդու նախնական օրերից: Կինը նորից ջուր լցրեց թեյամանի մեջ և ուրախ ժպտաց երեխայի չարաճճի արարքի վրա:


Այն հատվածները, որտեղ նկարիչը ծովափի կնոջը համեմատում է գյուղացի կնոջ հետ՝

Առավոտյան ծովը բրոնզե հալոցքի պես տարուբեր էր լինում և լիզում ափերի կրաքարը: Ծովափին սև թավիշե գլխարկով կինը հովանոցի ծայրով ավազի վրա նշաններ էր անում և ավերում: Իսկ ինքը ջարդում էր ձեռքի չոր ճյուղր, մանրիկ փշուրներ անում, և երբ ալիքները կաթիլներ էին ցողում նրանց ոտքերին ու ետ վազում, ալիքներն իրենց հետ տանում էին չոր ճյուղերի փշուրները: Այն կինը ծովափին խոստումի բառեր ասաց, աշխարհը թվաց լայնարձակ մի ծով, և սիրտը ձուլվեց ծովի հետ:

Բնութագրում՝

Հնագետ-խելացի, նվիրված իր աշխատանքին, նկատում էր այն ինչ նրան հարկավոր է

Նկարիչ-խելացի, բարի, համեստ, նկատող ամեն մի գեղեցիկ բան

Գյուղացի-բռի, աշխատաեր, խանդոտ, տգետ, անկիրթ

Գյուղացի կին-գեղեցիկ

 

 

 

 

Միրհավ

1. Գտիր Սոնային նկարագրող և բնութագրող բոլոր հատվածները:

Սոնան էր. զառ մանդիլով նորահարսը, լույս ատամներով այն աղջիկը, որ որպես զրնգան ծիծաղում էր: Սոնայի շալե շապիկի արծաթ սուրմաները և ներս մտավ, ինչպես միամիտ հավքը վանդակի բաց դռնով:Սոնան օձի պես կեռումեռ արեց, փորձեց ազատվել նրա բազուկների օղակից, կարոտով խնդրեց, խոստացավ։ Որպես եղեգ ճոճվեց նրա դալար մարմինը և մեջքը խոնարհեց…Սոնան, հարսի քողը երեսին, արցունքից կարմրած աչքերը` պայծառ, որպես լեռնային ծովակ։

2. Բնութագրիր Սոնային:

Սոնան հեզ, համեստ և ամաչկոտ աղջիկ էր:

3. Բնութագրիր

ա. երիտասարդ Դիլան դայուն

Դիլան դայու միտքն էլ տարուբեր էր լինում, ինչպես քամիների բերանն ընկած չոր տերև։  երիտասարդ Դիլան դայուն աշխույժ էր սիրահարված և կյանքով լի:

բ. ծեր Դիլայն դայուն:

Հոքնած էր աշխարհից և միայնակ:

4. Համեմատիր պատմվածքում նկարագրված երկու աշունները:

Սկզբում աշունը ավելի ուրախ աշուն էր,ամեն ինչ նոր էր սկսվում,  իսկ վերջում ավելի տխուր, վերջի աշունը ամեն ինչի վերջներ:

5. Պատմվածքի վերջին նախադասությունը բացատրիր:

Միայն իրիկվա հովից խշշում էին սիմինդրի կոշտացած ցողունները. չորացած տերևներն անհանգիստ խմբվում էին այս ու այն անկյունում, թպրտում հուսահատ և անմռունչ պառկում սև գուբի մեջ։


Այստեղ նկարագրվում է այս ամբողջ տխրությունը պատմվածքի: Եվ այն ամենը, որ սկզբում կար իսկ վերջում արդեն չկար:



Ձմեռ

Աշունը վերջանում է և սկսվում է ձմեռը: Ես շատ ուրախ եմ, որովհետև ես շատ եմ սիրում ձմեռը: Այն իմ սիրած եղանակներից մեկն է: Ձմռանը բոլորը նշում են Նոր տարի: Այդ տոնը ես շատ եմ սիրում, երբ բոլոր ընտանիքները հավաքվում են իրենց տներում և նշում են: Այդ տոնը շատ ուրախ է անցնում: Նոր տարուն բոլոր երեխաները ստանում են շատ նվերներ և շատ են ուրախանում: Ձմռանը շատ գեղեցիկ է երբ փաթիլ փաթիլ ձյուն է գալիս: Երեխաները իջնում են բակ ձնեմարդ են պատրաստում, ձնագնդիկ են խաղում: Երեկոյան դրսի լույսերը ընկնում են ձյան փաթիլների վրա և ձյունը շողշողում է: Նոր տարուն մարդիկ զարդարում են իրենց տոնածառերը, նաև փայլերով և այլ գեղեցիկ զարդերով զարդարում են իրենց բնակարանները: Ես բոլոր տարվա եղանակներն էլ շատ սիրում եմ, բայց բոլորից առանձնացնում եմ ձմեռը՝ իր գեղեցկությամբ:

Ընկերություն

Ես ունեմ շատ լավ ընկերներ, որոնց շատ եմ սիրում: Լավ ընկերները նրանք են, ովքեր միշտ իրար կողքի են լինում` մարդու երջանիկ և տխուր պահերին, նաև նրանք ում հետ դու կարողանում ես կիսվել այն ամենի մասին ինչը դու զգում ես և կա քո ներսում: Իսկ վատ ընկերները նրանք են, ովքեր ձևացնում են թե լավն են, բայց իրականում նրանք իրենց հոգու խորքում ատում են իրենց ընկերոջը, իսկ իրենց ընկերը չիմանալով դա իրենց սիրում է ու համարում է իր լավ ընկեր: Եթե դու լավ ընկեր ես ամեն մի մանրուքի համար պետք չէ քո ընկերոջից հեռանաս: Եթե դու լավ ընկեր լինես քո ընկերոջը երբեք չես ցավեցնի, որովհետև դու մի օր կհասկանաս, որ սխալ բան ես արել և երբ ցանկանաս գնալ նրանից ներողություն խնդրել արդեն ուշ կլինի, որովհետև էլ երբեք նա քեզ չի ընդունի, որպես իր լավ և մտերիմ ընկեր: Եվ նաև երբեք չպետք է չար կատակներ անես քո ընկերոջ հետ, որովհետև այդ ժամանակ նա չի հասկանա, որ դա ընդամենը կատակ է: Ես կցանկանայի, որ միշտ իմ ընկերները ինձ հավատարիմ լինեին և իմ կողքից հեռու չգնային:

Միշտ եղեք լավ ընկեր, այլ ոչ թե վատը, ոչ թե չարը:


Ազատություն

 

Ազատությունը՝ նշանակում է որ մարդ պետք է լինի ազատ: Մարդ չպետք է բոլորի կողմից դատապարտված լինել, այսինքն մարդ չպետք է իր ամեն մի քայլի մասին բոլորին տեղեկացնի, կամ էլ փակվի մի սենյակում և դուրս չգա: Ես կարծում եմ, որ մարդ միշտ իրեն պետք է ազատ զգա, թե կուզ ուրիշի օջախում, կամ ուրիշի տարածքում: Դու պետք է միշտ անես այն ինչ դու ես ցանկանում, ինչը քեզ հաճույք է պատճառում, բայց դու երբեք չպետք է քո ազատությամբ անցնես սահմանները, ամեն ինչ չափի մեջ պետք է անել: Դու նաև պետք է խոսակցականի մեջ ազատ լինես և արտահայտվես նրա մասին ինչի մասին դու մտածում ես և ուզում ես բարձրաձայնել:

 

Աշուն

 

Աշուն

 

Ես շատ եմ սիրում աշունը: Աշունը գեղեցիկ է իր ոսկեզօծ տերևներով: Աշունը շատ գեղեցիկ բնություն ունի, շատ գեղեցիկ է աշնանը անտառներում: Այս տարի աշնանը այնքան ցուրտ է, որ ինձ թվում է թե ձմեռը արդեն եկել է: Աշնան ամիսներից շատ սիրում եմ հոկտեմբերն ու նոյեմբերը քանի որ այդ ամիսներին են տերևները գույնզգույն դառնում և սկսում են թափվել:

 

Ինձ շատ է դուր եկել Հովհաննես Թումանյանի Աշուն բանաստեղծությունը՝

 

ԱՇՈՒՆ

 

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

 

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տըխուր հանդերից

 

Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

 

Բանաստեղծության վերլուծություն

 

Քաղաքներ

 

Կան քաղաքներ, որ ուրի´շ
քաղաքներ են հիշեցնում,
երգեր կան, որ հիշեցնում են
ուրի´շ երգեր…

 

Կան հատուկ բույրեր` քաղաք հիշեցնող,
քաղաքներ, որ հիշեցնում են
մարդկանց, համբույրներ…
Քաղաքներ կան` հիշում են մեզ,
կան, որ մոռանում են…

 

Քաղաքներ կան` բնակվում են մեր ներսում,
կան, որ գերեվարում են մեզ…
Քաղաքներ կան` ազատում են շղթաներից:
Կան քաղաքներ, որ ապրելո´ւ համար են,
քաղաքներ կան` երազելո´ւ…
Կան քաղաքներ, որ մեզ լույս աշխարհ են բերում,
և կան, որ մեզ պարգևում են
խաղաղություն և անդորր…

 

 

Վերլուծություն

 

Այս բանաստեղծությունը ինձ դուր եկավ, որովհետև այստեղ խոսվում է քաղաքների մասին: Ասում են, որ կան ուրիշ քաղաքներ, որ հիշեցնում են  այլ քաղաքների: Դա ինձ ասում է, որ քաղաքները կան, որ իրենց փողոցներով, իրենց շենքերով, իրենց հուշարձաններով հիշեցնում են ուրիշ քաղաքների: Կան նաև բույրեր, որ քաղաք են հիշեցնում, այսինքն երբ որ դու ինչ որ բույր ես առնում դա քեզ հիշեցնում է ինչ որ քաղաքի մասին: Ասում է, որ կան քաղաքներ բնակվում են մեր ներսում, այսինքն կան քաղաքներ, որ դու տեսել ես շատ է քեզ դուր եկել այդ քաղաքը և դա մնացել է քո ներսում: Այս տողը ես հասկանում են, որ կան քաղաքներ մեզ պարգևում են խաղաղություն և անդոր, այսինքն քաղաքներ կան, որ երբ դու գնում ես այդ քաղաք քո մոտ միշտ խաղաղություն է տիրում: Կան քաղաքներ, որ մեզ լույս աշխարհ են բերում, այսինքն մենք այնտեղ ենք ծնվում և այդ քաղաքը մեզ լույս աշխարհ բերող քաղաքն է:

 

<<Զատիկը մեր ընտանիքում>>

Մենք  Սուրբ  Հարության  տոնը  մենք  նշել  ենք  ճրագալույսի  պատարագից  հետո: Առավոտյան  պատրաստել  ենք  Սուրբ  Հարության  տոնին  նախատեսված  կերակուրներ: Իսկ  երեկոյան  ընտանիքով  Սուրբ  հարության  տոնը  նշել  ենք  գեղեցիկ  զարդարված  սեղանի  շուրջ,  ջերմ   մթնոլորտում:  Սուրբ  զատկի օրը  մենք  բոլոր  ընտանիքով  գնացինք  քաղաքից  դուրս:  Մենք  եղանք  Օհանավան  գյուղում  գտնվող  ՍուրբՀովհաննես  Կարապետ  եկեղեցի:  Մոմ  վառեցինք շրջեցինք  եկեղեցու  բակում , այնտեղ  մի  տղա   կիթառով  նվագում  ու  երգում  էր:  Շատ  լավ  մթնոլորտ  էր,  բոլորը  հավաքվել էին  նրա շուրջ,  նստել  էին  քարերի  վրա  և  ունկնդրում  էին  նրան,  այդ  թվում  և  մենք: Այնուհետև  մենք   շարունակեցինք  մեր  ճանապարհը  դեպի Սաղմոսավանք,  մենքգեղեցիկ  այդ  վանքը  մի   սարահարթի  վրա  էր, շրջապատված  գեղեցիկ  բնությամբ,  հետո խոտերի  վրա  բացեցինք  զատկի   սեղանը  և  նշեցինք   Սուրբ  Զատիկը:  Խաղացինք, զվարճացանք  բնության  գրկում,  այնուհետև   երեկոյան   վերադարձանք  տուն:       

 

Ինչպես են այլ երկրներում նշում Սուրբ Հարության տոնը` Զատիկը

Ֆրանսիայում Զատիկը ընտանեկան տոն է, որը ֆրանսիացիները տոնում են տանը` ավանդական աղոթքներով ու նվերներով: Այս օրը բոլոր ֆրանսիացիները անպայման գնում են եկեղեցի: Կիրակի առավոտյան ծնողները շոկոլադը ձվիկներ են թաքցնում երեխաների սենյակներում, իսկ երեխաները պետք է գտնեն դրանք: Սա շատ հին ու ուրախ ավանդույթ է, որ անցնում է սերնդեսերունդ: Զատիկի գլխավոր տոնական սնունդը տապակած հավն է, այնուհետ մատուցվում է  թխվածքաբլիթ `շոկոլադե միջուկով: Իտալացիների համար Զատիկի գլխավոր խորհրդանիշը զանգն է. այդ օրը զանգերի ղողանջը կարելի է լսել ամենուր. այն խորհրդանշում է կյանքի և ուրախության շարունակությունը:

Ալպիական մանուշակի մասին

Ալպիական մանուշակ
Ալպիական մանուշակի` այդ հիսքանչ ծաղկող բույսի ժողովրդականությունը տարեցտարի աճում է: Տնային պայմաններում աճեցնում են երկու տեսակ` պարսկական ալպիական մանուշակ և եվրոպական :
 

Երկու տեսակն էլ գրավիչ են իրենց հիանալի յուրօրինակ ծաղիկներով: Պարսկական ալպյան  մանուշակը ծաղկում է ձմռանը: Ա. մանուշակը  բազմայա բույս է, այն ձևավորում է պալարասոխուկ: Պալարները տափակակլորավուն ձևի են 15սմ տրամագծով: Պալարը աճի միայն մի կետ ունի և նրա վնասվելը բույսի  մահվան պատճառ է դառնում:

Ա.մանուշակի պայծառ գույները  ուժեղ արևներ են`  այդ ծաղիկներում ապրում է  արևի լույսը:
Այս բույսը օգտակար է պահել  տանը , որտեղ ապրում են զգացմունքային մարդիկ, ընկճվող, փոփոխական բնավորությամբ, որոնց տրամադրությունը կախված է շրջապատի կարծիքից: Ա.մանուշակի արևային ծաղիկները ազատագրում են փակված էներգիան:  Շնորհիվ ա.մանուշակի տանը ստեղծվում է ազատ մթնոլորտ, ցանկություն է առաջանում միմյանց  համար որևէ հաճելի բան անել:
 
Արմատին կից, մուգ կանաչավուն կաշվատիպ սրտանման տերևները տեղավորված են մինչև 30սմ երկարության ցողուններին  և ունեն դեկորատիվ մոխրա-արծաթավուն նախշ:
 

Եղիշե Չարենցի կենսագրությունը

 

Գրական Անունը

 

Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով։

 

Կյանքը

 

Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուցչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր: 1931թ. Չարենցն ամուսնանում է Իզաբելլայի հետ. 1932թ. ծնվում է նրա ավագ դուստրը` Արփիկը, իսկ 1935-ին` Անահիտը:

Անձի պաշտամունքի դաժան տարիներին` 1930-ական թթ. սկսվում են հալածանքները գրողների, մշակութային և հասարակական գործիչների նկատմամբ: Դրանից չի խուսափում նաև Չարենցը. 1936թ. սեպտեմբերին նրան տնային կալանքի տակ են վերցնում, իսկ շուտով նաև` ձերբակալում են: Մեղադրանքները նույն էին, ինչ որ բոլորինը` նացիոնալիզմ, հակահեղափոխականություն, ահաբեկչություն, պետական դավաճանույթուն...

Գրադարաններից և գրախանությներից հավաքում են Չարենցի գրքերը: 1937թ. աշնանը ձերբակալում են նաև կնոջը` Իզաբելլային:

Եղիշե Չարենցը մահանում է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937թ. նոյեմբերի 7-ին:

 

 

«Եղիշե Չարենց» մեդիափաթեթ

Ինձ  թվում  է,  որ  այն  ինչ  պետք  է  Ե.  Չարենցի  մասին  իմանալ  բոլոր  բաժինները  կան:  Իմ  կարծիքով  պետք  չէ  ոչ  մի  այլ  բաժին  ավելացնել:

Վերլուծություն «Նամակ դստերը» Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

Ֆ.  Ս.  Ֆիցջերալդը  ուզում  է  ասել,   որ երջանկությունը  և դժբախտությունը   միայն  դերասանություն  է:  Եվ  կյանքում  այդպես  բան  չկա:  Նա հավատում  է  նրան,  որ  մարդիկ ապրում են իրենց տաղանդով,  որքան նրանք ունեն:  Ինչին ուզում  ես հասնել պետք է լավ աշխատես,  համարձակ լինես:  Ուզում է ասել,  որ պետք չէ անցյալով կամ ապագայով ապրես,  պետք  է  ներկայով  ապրես:  Պետք է  չմտածել  թե  ինչ  որ  մեկը  քո  մասին   լավ   կամ վատ  բաներ է խոսում:  Դու պետք է մտածես թե ումից ես լավը ումից վատը,  ուսման  մեջ  էլ

<<Իմ սիրելի մայրիկին>>

Շնորհավոր իմ մայրիկ քո միամսյակի կապակցությամբ: Քեզ ցանկանում եմ ամենալավն ու բարին: Ցանկանում եմ առողջություն, երջանկություն: Միշտ առողջ լինես: Միշտ մեր հետ լինես: Թող, որ քո դեմքից ժպիտը երբեք չպակասի:

 

Այս բանաստեղծությունը ես քեզ եմ նվիրում իմ սիրելի մայրիկ՝

Իմ սիրելի, քնքուշ մայրիկ

Ես քեզ շատ եմ սիրում

Ուզում եմ, որ միշտ առողջ լինես

Շնորհավոր քո մարտի 8-ը

 

Մարտի 8-ի մասին

1977թ. Միավորված ազգերի կազմակերպությունը Մարտի 8-ը հռչակեց կանանց միջազգային տոն: Սակայն կանանց միջազգային օրվան առնչվող առաջին պատմական իրադարձությունը տեղի է ունեցել դեռևս 1857թ. մարտի 8-ին, երբ Նյու-Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի անբավարար պայմաններն էին: Մասնավորապես, բողոքում էին 16-ժամյա աշխատանքի դեմ:

Ապա կես դար անց` 1908թ. նույն օրը, Նյու-Յորքի սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909թ. Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին Կանանց ազգային օր հռչակեց:

1910թ. միջազգային բանվորուհիների երկրորդ կոնֆերանսը Դանիայի Կոպենհագեն քաղաքում որոշեց, որ աշխատավոր կնոջ` բանվորուհու ընտրական իրավունքը, աշխատանքի ապահովությունն ու վարձատրության հավասարությունը ձեռք կարող են բերվել միայն հեղափոխական կռվի ճանապարհով: Այս որոշմանն իբրև նշան` Կլարա Ցետկինի առաջարկությամբ, կոնֆերանսը որոշեց մարտի 8-ը հայտարարել միջազգային բանվորուհու տոն»:

Առաջին անգամ կանանց միջազգային օրը նշվեց 1911թ.Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում և Շվեյցարիայում: Ռուսաստանում այն առաջին անգամ նշվել է 1914թ.:

 

Միայն 1917թ. Ռուսաստանի բանվորուհիները, բոլշևիկների կոչի համաձայն, մարտի 8-ին հեղափոխական քայլերով դուրս եկան փողոց` իրենց բողոքի ձայնը հնչեցնելու կալվածատերերի և կապիտալիստների կառավարության դեմ` պահանջելով հաց և խաղաղություն: 1917թ. մարտի  8-ին (հին տոմարով` փետրվարի 23-ին) Պետրոգրադի բանվորուհինեը ցույցեր արին, որին անմիջապես արձագանք տվին ու միացան հարյուր-հազարավոր բանվորներ ու զինվորներ»:
Անկախության հռչակումից հետո`1996թ. մարտի 8-ը հանվեց երկրի պետական տոնացույցից: Փոխարենը ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության ու գեղեցկության օր: Այնուհետև`2001թ. ընդունվեց տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենք, որով մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում: Մարտի 8-ից ապրիլի 7-ը մեզանում ոչ պաշտոնապես համարվում է կանանց միամսյակ:

Արտասանում ենք Տերյան

ՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ

 

Գարնանանուշաղմուկով,
Գարնաներգովդուեկար.
Փայլով, փառքովուշուքով,
Խնդությունովխելագար….

 

Սիրտըսանուշխոցեցիր
Արևավառքոսրով,
Սևօրերըսայրեցիր
Գեղեցկությամբուսիրով։

 

Սիրտըսլիքնէրմութմեգով,
Սիրտըսթույլէրուտկար,—
Գարնանանուշաղմուկով,
Գարնաներգովդուեկար

«Մոգերի ընծաները» վերլուծություն

Ինձ դու եկած հատվածները՝

Միակ բանը, որ մնում էր անել, փռվելն էր հնամաշ օթոցին ու արտասվելը: Դելան հենց այդպես էլ վարվեց: Այստեղից էլ առաջ է գալիս փիլիսոփայական եզրահանգում, որ կյանքը բաղկացած է արցունքներից, հառաչներից ու ժպիտներից, ընդ որում` հառաչները գերակշռում են: Վաղը Ծննդյան տոներն են, իսկ ինքը միայն մեկ դոլար ութսունյոթ ցենտ ունի Ջիմին նվեր գնելու համար: Ամիսներ շարունակ բառացիորեն տնտեսել էր յուրաքանչյուր ցենտը, իսկ եղածն ընդամենը այդքան էր: Շաբաթը քսան դոլարով հեռու չես գնա: Ծախսերն ավելի շատ դուրս եկան, քան նախատեսել էր: Միշտ էլ այդպես է լինում: Ջիմին նվեր գնելու համար ընդամենը մի դոլար ութսունյոթ ցենտ: Իր Ջիմի համար: Քանի-քանի բերկրալի ժամեր էր անցկացրել, մտածելով` ինչ գեղեցիկ բան նվիրի նրան Ծննդյան տոներին: Ինչ-որ առանձնահատուկ, հազվագյուտ, թանկարժեք մի բան, որը գեթ փոքր-ինչ արժանի լինի Ջիմին պատկանելու մեծ պատվին: Հաջորդ երկու ժամն անցավ վարդագույն թևերի վրա (ներողություն եմ խնդրում ծեծված փոխաբերության համար): Դելան վազվզում էր խանութներում` նվեր փնտրելով Ջիմի համար: Ձյունասպիտակ մատիկները թափով քանդեցին փաթեթի կապն ու թուղթը: Հետևեց հիացմունքի պոռթկում, որից անմիջապես հետո, ավա¯ղ, իրար հաջորդեցին զուտ կանացի արցունքների հեղեղ ու հառաչներ, այնպես որ հարկ եղավ անհապաղ դիմելու այն հանգստացնող միջոցներին, որ իր տրամադրության տակ ուներ տան տերը: Մոգերը, որոնք ընծաներ բերեցին մսուր` մանկան համար, ինչպես հայտնի է, իմաստուն մարդիկ էին, զարմանալի իմաստուն մարդիկ: Հենց նրանք էլ սովորույթ դարձրին Ծննդյան տոներին ընծաներ տալը: Եվ քանի որ նրանք իմաստուն էին, ապա նրանց ընծաներն էլ իրենց իմաստն ունեին, թեկուզ դրանք պիտանի էլ չլինեին, կփոխանակվեին նախապայմանի իրավունքով: Իսկ ես այստեղ ձեզ պատմեցի առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող մի պատմություն ութ դոլարանոց բնակարանում ապրող երկու անմիտ երեխաների մասին, որոնք ամենայն անկեղծությամբ իրար զոհաբերեցին իրենց ամենամեծ գանձը: Եվ թող սա օրինակ ծառայի մեր օրերի իմաստուններին, և թող հասկանան, որ բոլոր նվիրատուներից ամենաիմաստունը այս երկուսն էին: Բոլոր իմաստուններից կամ ընծա ընդունողներից մենաիմաստունները հենց սրանց նմաններն են: Ամենուրեք և ամեն տեղ: Եվ մոգերը նրանք են:

Իմ կարծիքը՝

Ինձ «Մոգերի ընծաները» նովելը շատ դուր եկավ: Շատ գեղեցիկ նովել էր: Այնտեղ մի աղջիկ կար, որի անունը Դելան էր: Նա սիրում մի տղայի: Սուրբ ծննդյան օրերին նրանք ուզում էին իրար նվերներ անել, և այդ աղջիկը ուներ երկար և գեղեցիկ մազեր, իսկ այդ տղան շատ էր սիրում իր մազերը: Եվ աղջիկը մի օր որոշոց իր մազերը կտրել և վաճառել և տղայի համար նվեր գնել: Նա գնաց և իր մազերը ուզեցավ իմանալ թե քանի դոլար կարժենա: Նրա մազերը արժեր քսան դոլար և նա կտրեց իր մազերը: Նա գնաց տուն և հետո Ջիմ եկավ տուն և զարմացավ: Նա տեսավ, որ Դելան իր մազերը կտրել է և զարմացավ: Դելանը այդ փողով Ջիմի համար գնեց ժամացույցի շղթա: Գլխավոր ասելիք՝

Գլխավոր ասելիքը նա է, որ ամենալավ իրից կարելի է հրաժարվել մենակ նրա համար, որ իր ամենասիրելի մարդը երջանիկ լինի:

Իմ չարաճճիությունը

Ես ձեզ կպատմեմ, թե ինչ խաղացի ինձանից մեծի գլխին: Մի անգամ ես բակում ման էի գալիս և մի տատիկ տեսա: Ես որոշեցի ինչ-որ կատակ անել իր հետ: Ես գնացի և մի փոս փորեցի, և այդ փոսի վրա շատ ձյուն լցրեցի: Այդ տատիկը քայլեց և հասավ այդ փոսին և հանկարծ ոտքը դրեց այդ փոսի վրա և ընկավ: Ես այդ փոսը լավ է, որ խորը չէի փորել: Ես նրան գնացի դուրս բերեցի այդ փոսից և ներեղություն խնդրեցի իմ այդ արարքի համար:

     

Այսօր մենք ոնց անցկացրեցինք ատամհատիկը

Այսօր մենք ռուսերենի դասին գնացել էին Դպրոց-Պարտեզ: Ճանապարհին մենք կանգնեցինք այգում և խաղ խաղացինք, իսկ Լուսինե Բուշը գնացել էր խանութից խնձոր գնեցինք: Մենք գնացինք մանկապարտեզ և շնորհավորեցինք երեխաների ատամ հատիկը, հետո մենք երգեցինք, իսկ մեր դասարանի Դավիթը կիթառ նվագեց, երեխաները շատ ուրախացան: Մենք փոքրիկների հետ պարեցինք, ուրախացանք և շատ լավ ժամանակ անցկացրեցինք: Մենք այնտեղ նաև տեսանք Դավիթ Բլեյանին: Մենք Լուսինե Բուշի հետ շրջեցինք դպրոցով: Ապա հետո ետ վերադարձանք, և սկսեցինք մարմարյա սրահում երգել: Պարեցինք ուրախացանք և հետո մեզ հյուր եկան՝ Սոֆի Մխեյանը և Նազենի Հովհաննիսյանը: Յոթերրորդ դասարանի Թամարա Աճեմյանը նրանց համար ամանորյա երգ երգեց և մենք այդպես ուրախ ժամանց անցկացրեցինք:

Առաջին ձյուն

Download
առաջին ձյուն.pptx
Microsoft Power Point Presentation 130.9 KB

Սեբաստացի սովորողներ

Մեր կրթահամալիրը կոչվում է մրջնանոց, որովհետև մենք շատ ենք, մենք միշտ աշխատում ենք: Մեր կրթահամալիրը, որպեսզի դառնա մրջնանոց, մենք պետք է մենք միշտ համախմբված լինենք, միշտ աշխատենք: Այդ ժամանակ մենք կրթահամալիրը իրոք կկոչվի մրջնանոց: Ես ուզում եմ, որ մենք միշտ իրար հետ աշխատենք՝ մեր պարտեզում ծառեր, ծաղիկներ տնկենք: Ես համաձայն եմ այս ցանկի հետ, որովհետև այն մեր կրթահամալիրին շատ է հանմապատասխանում: Մենք ընտանիք ենք , մենք բոլորս ընկերներ ենք: Արշավախումբը մեզ շատ է համապատասխանում, որովհետև մենք միշտ գնում ենք արշավների: Իսկ այդ ցանկին ես ավելացումներ չունեմ և համաձայն եմ այդ բոլոր հոմանիշների,  որակների և հրաշալիքների հետ

Սիրտս՝ ներսից

Ես ձեզ կպատմեմ իմ սրտի մասին: Իմ սիրտը, ինձ, թվում է, շատ մեծ չէ, որովհետև ես  շատ մարդկանց չեմ սիրում: Իմ սրտում ես տեղավորել եմ միայն իմ մայրիկին, իմ հայրիկին, իմ եղբորը, իմ քույրիկը և իմ ամբողջ ընտանիքի: Նաև իմ սրտում տեղավորել եմ  իմ բոլոր ընկերուհիներին և ուսուցչուհիներին, որովհետև ես նրանց շատ եմ սիրում: Ես կարծում եմ, որ մարդու սիրտը պետք չէ դատարկ մնա, որովհետև եթե դու քո սրտում տեղ չունես ոչ ոքի համար, ապա դու կտանջվես: Ես կարծում եմ, որ մարդու սրտում պետք է անպայման իր մայրիկը և իր հայրիկը տեղ գտնեն: Իմ սիրտը շատ փոքրիկ է, բայց իմ սրտում շատ մարդիկ են տեղավորվում՝  հատկապես  իմ ընտանիքը և հատկապես իմ ծնողները:

Դերենիկ Դեմիրճյան «Ավելորդ» Սրբուն կերպարի վերլուծությունը

Սրբունը  աշխատասեր  էր: Նա  անդամալույծ  էր,  բարի: Նա  իր  եղբոր  մոտ  էլ  էր  աշխատում:  Հաճի  աղան  նրան  իրենց  հետ  չտարեց,  բայց  նա  չնեղացավ:

Դերենիկ Դեմիրճյան «Ավելորդ» Հաչի աղա կերպարի վերլուծությունը

Նա  իր  անդամալույծ  քրոջը  բերեց  իր  տուն  և  տեղ  տվեց:  Հաճի  աղան  իր  ունեցվածքը  շատ  էր  սիրում,   նրանք  իրենց  իրերը  հավագեցինՆրանք  նստեցին  սայլակը դրեցին  իրերը  և  տեսան որ  էլ  տեղ  չկա  սայլակի  մեջ,  նա  իր   անդամալույծ  քրոջը  իր  եղբայրների  հետ  թողեց  և  նրանք  մեկնեցին Բայց  նրա  հարսները  նրան  համոզում  էին որ  անդամալույծին  վերձնեն Նրանք  երբ  հասան  տեղ  նա  զղջաց որ  անդամալույծին  թողեց  ճանապարհին:

 

 

Առաջադրանք 2. Հոդված

 

Պատմեք` ինչը ինչպես եք սովորում` ինքնուրույն, համացանցից, գրքերից, ընկերներից, ուսուցիչներից-ուսումնական պարապմունքներից։ Հոդվածը վերնագրեք, տեղադրեք Ձեր բլոգում, հղումը գրեք այս էջի «Կարծիքներ» բաժնում:

 

                                               Իմ սովորած առաջադրանքները

 

Բարև ձեզ ես Գայանեն եմ:Ես ձեզ կպատմեմ թե ամեն ինչը ես ումից եմ սովորել: Ես բլոգից աշխատելը սովորել եմ ընկեր Անահիտից: Նա մեզ բացատրեց, թե մենք ոնց պետք է բաժիններ տեղադրենք բլոգում:Ուսուցիչներից ես սովորել եմ, թե ես ոնց պետք է վարվեմ մեծերի հետ:Ես նաև ուսոցիչներից սովորել եմ բանաստեղծների, հեղինակների, կոմպոզիտորների մասին: