Պաղպաղակային մի հրաշալի օր

Ողջույն, Ձեզ հետ են Թինան, Գայանեն և Մարիամը: Այսօր մենք ենք կայքի պատասխանատուները և Ձեզ կներկայացնենք օրվա իրադարձությունները, քանի որ այսօր ճամբարային, պաղպաղակային օր է:

 

Այսօր  երեխաների պաշպանության օրն է, և մենք շրջեցինք բոլոր դասարաներով: Գնացինք Դալուզյան Նաիրայի դասարան: Ընկեր Նառան երեխաներին ասաց, որ նրանք պետք է նկարեն իրենց երազած մոլորակը, որտեղ կուզենային ապրել: Հետո գնացինք ընկեր Հռիփսիմեի դասարան: Սովորողնեերը ընկեր Էլինայի հետ խաղ էին խաղում, որը կոչվում էր միրգ: Եղանք նաև ընկեր Անահիտի դասարանում: Երեխաները մրգերից և բանջարեղեններից պատրաստում էին տարբեր կերպարներ: Ընկեր Տաթևին էլ այցելեցինք ու տեսանք ներքին բակում աշխատող սովորողներին. ջրում էին ծառերը, փոցխով հավաքում էին չորացած տերևները: Մենք էլ միացանք նրանց ու մեծ հաճույք ստացանք: Բակում աշխատում էին ոչ միայն ընկեր Տաթևը և իր ընկերները, այլ նաև ընկեր Արևիկը՝ 5-1-ի հետ: Ընկեր Արևիկը բակային աշխատանքներն ավարտելուց հետո սկսեց ուսումնասիրել պաղպաղակի բաղադրատոմսը, որպեսզի 5-1-ի հետ շոկոլադե պաղպաղակ պատրաստի:

 

Հարցազրույց 5-1 դասարանի սովորողներ Ալեքյան Լաուրայի և Մխեյան Գևորգի հետ

 

Ալեքյան Լաուրա

 

5-1 դասարան

 

10 տարեկան

 

-Բարև ձեզ, ես Լաուրան եմ: Այսօր մենք պաղպաղակ պատրաստեցինք: Պատրաստելու ժամանակ հարիչն անընդհատ փչանում էր, այդ իսկ պատճառով էլ աշխատանքը դանդաղ էր ընթանում: Պաղպաղակ պատրաստելու համար մենք սահմանել էինք հերթականություն` առաջինը ես էի, երկրորդը` ընկերուհիս... Սակայն  հերթը չմոռանալ կամ չխախտել մեզ մոտ չէր ստացվում ու դրա համար էլ անընդհատ կռվում էինք:  Մեր կռվին վերջ դնելու համար ընկեր Արևիկը կատարեց աշխատանքի մեծ մասը: Պաղպաղակն արդեն սառնարանում է, իսկ մենք անհամբեր սպասում ենք երկուշաբթի օրվան, որպեսզի ճաշակենք այն...

 

Մխեյան Գևորգ

 

5-1 դասարան

 

10 տարեկան

 

Առավոտյան, երբ եկանք դպրոց, ընկեր Տաթևը մեզ ասաց, որ փոցխը վերցնենք մեր ձեռքը և սկսենք բակային աշխատանքները: Ես գնացի, նկուղից վերցրի մեկ փոցխ և սկսեցի աշխատել: Աշխատեցի, աշխատեցի ու հանկարծ ձեռքիս գործիքը կոտրվեց: Որոշեցի գնալ և վերցնել մեկ ուրիշը, որը կոտրված չէր: Մյուսներն արդեն վերցրել էին բոլոր փոցխերը. ես էլ ստիպված կոտրվածով արեցի բակային աշխատանքները... Հիմա այդ հիմար, կոտրված փոցխի պատճառով ամբողջ մեջքս ցավում է: