ԽՍՀՄ-ի փլուզում

ԽՍՀՄ-ի փլուզումը  տեղի է ունեցել 1991 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ գերագույն խորհրդի հանրապետությունների խորհուրդի կողմից ընդունված որոշման համաձայն։ Որոշումը ճանաչեց նախկին խորհրդային պետությունների անկախացումը և Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ստեղծումը։ Մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 25-ին, ԽՄԿԿ գլխավոր քարտուղար, ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարեց պաշտոնից հեռանալու, ինչպես նաև տվյալ պաշտոնի գոյությունը դադարեցնելու մասին, իր տեղը զիջելով ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինին։ Նույն օրը, երեկոյան ժամը 7:32-ին, Կրեմլի հրապարակում վերջին անգամ իջեցվեց ԽՍՀՄ պետական դրոշը և փոխարինվեց Ռուսաստանի Դաշնության դրոշով։

Մինչ այդ, 1991 թվականի դեկտեմբերի 8-ին, Մինսկի մոտակայքում գտնվող Բելովեժսկ բնակավայրում, երեք սլավոնական հանրապետությունների՝ Բելառուսի, Ռուսաստանի  և Ուկրաինայի ղեկավարները ստորագրել էին համաձայնագիր, որով ԽՍՀՄ-ը փաստացիորեն դադարում էր գոյություն ունենալուց, և դրան փոխարինելու էր գալիս Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ) ոչ պետական կազմավորումը: 1991 թ-ի դեկտեմբերի 21-ին հռչակագիր ընդունվեց Ղազախստանի մայրաքաղաք Ալմա Աթայում՝ Ադրբեջանի, Բելառուսի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Հայաստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի մասնակցությամբ: 1989 թվականից ԽՍՀՄ ողջ տարածքում սկիզբ առած շարժումներով և երկրի փլուզմամբ նաև վերջ է դրվում շուրջ 50 տարի տևած «Սառը պատերազմին», որի ժամանակ Միացյալ Նահանգները և Խորհրդային Միությունը հաստատվել էին որպես գերտերություններ։

Բազմաթիվ հետխորհրդային պետություններ, այդ թվում Հայաստանը, սերտ կապեր են պահպանել Ռուսաստանի հետ՝ միասին հանդես գալով մի շարք ռազմատնտեսական համագործակցային միությունների կազմում, ինչպիսիք են ԱՊՀ-ը, Եվրասիական տնտեսական հանրակցությունը, Միութենական պետությունը, Մաքսային միությունը, Եվրասիական տնտեսական միությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) և այլն։ Որոշ պետություններ էլ դարձել են Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի անդամներ։

 

Թուրքիայի բնակչություն

Թուրքիայում ապրում է մոտ 35 ազգ: Թուրքիայի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2015 թվականի դրությամբ երկրի բնակչությունը կազմում է 77.695.904 մարդ, որոնցից՝

50.000.000-60.000.000-ը թուրքեր են,

6.000.000-11.000.000-ը քրդեր են,

500.000-5.000.000-ը ղրիմի թաթարներ են,

500.000-800.000-ը զազաներ են, 

870.000-2.000.000-ը արաբներ են,

40.000-2.000.000-ը զիգիներ են,

1.500.000-ը չերքեզներ են,

1.000.000-ը չվենեբուրիներ են,

1.000.000-ը ալբանացիներ են,

800.000-ը ադրբեջանցիներ են,

700.000-ը գնչուներ են,

600.000-ը պոմակներ են,

500.000-ը թուրքմեններ են,

350.000-ը լազերներ են,

300.000-ը աբխազներ են,

200.000-ը հայեր են,

130.000-ը թաթարներ են,

101.000-ը չեչեններ են,

70.000-ը ինգուշներ են,

70.000-ը կարաչայներ են,

60.000-ը օսերենր են,

53.000-ը ավարներ են,

50.000-ը գերմանացիներ են,

50.000-ը ուզբեկներ են,

42.000-ը ույղուրներ են,

30.000-ը բոսնիացիներ են,

20.000-ը ղազախներ են,

20.000-ը հրեաներ են,

20.000-ը կումիկներ են,

20.000-ը աբազներ են,

17.000-ը ասորիներ են,

10.000-ը ղրղզներ են,

5.000-ը աֆրոթուրքեր են,

4.000-ը հույներ են,

3.000-ը լեզգիներ են:

Բնակչության ճնշող մեծամասնությունը՝ մոտ 99%-ը մուսուլմաններ են: 

 

Կյանքի սպասելի տևողություն (տարեկան):
Ընդհանուր — 76,9 
Տղամարդիկ — 74,7 
Կանայք — 79,2 

Ծնելիության ընդհանուր տոկոս — 16,9 1000 մարդու տվյալներով 

մահացելիության ընդհանուր տոկոս (2014 թվական) — 6,12 1000 մարդու տվյալներով 

Ծնելիության զանգվածային տոկոս — 2,07 

Ծնելիության ընդհանուր տոկոսը տարբեր է տարբեր շրջաններում։ Օրինակ, արևմուտքում՝ Մարմարածովյան տարածաշրջանում այն կազմում է 1,55 (մոտ է հարևան Բուլղարիայի և Հունաստանի տվյալներին), իսկ Արևելյան Անատոլիայում, որը հիմնականում քրդաբնակ է, յան կազմում է 3,42 (մոտ է հարևան Սիրիայի տվյալներին):

Երեխաների մահացելիության տոկոս՝ 11,4 1000 մարդու տվյալներով 

Տարիքային խմբեր
0 — 14
տարեկան՝ 24,5 % 
15 — 65
տարեկան՝ 67,8 % 
65
տարեկանից բարձր՝ 7,7 % 

Միջին տարիք՝ 30,4 տարեկան 

 

Բնակչության աճ՝ 1,16 % 

 

Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգը 2018 թվականի ապրիլից հետո

1.  Նախագահը և նրա հիմնական գործառույթները

Նոր սահմանադրության մեջ ՀՀ նախագըահը օրենքով սահմանված դեպքերում կարող է Կառավարության առաջարկությամբ կնքել միջազգային պայմանագրեր,  վարչապետի առաջարկությամբ  նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչներիհավատարմագրերը և հետկանչագրերը: 

Հայաստանի Հանրապետության նախագահը Կառավարության առաջարկությամբ օրենքով սահմանված դեպքերում և կարգոց հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը: 

Նախագահը վարչապետի առաջարկությամբ օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը, վարչապետի առաջարկությամբ օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ:

Հանրապետության նախագահը օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարող է լուծել ՀՀ քաղաքացիություն շնորհելու և ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը:

 

2. Վարչապետը և նրա հիմնական գործառույթները

Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը: Վարչապետը կարող է Կառավարության անդամներին կոնկրետ հարցերով հանձնարարականներ տալ: Վարչապետը գլխավորում է Անվտանգության խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

 

3. Հնարավոր զարգացումներ և միակուսակցական համակարգ

 

 

Իմ կարծիքով ըստ նոր սահմանադրության, երբ Ազգային Ժողովը ընտրի նախագահին  և վարչապետին, իսկ  նշված անձինք    ընտրվելու են մեծամասնության քվեների տրված ձայների արդյունքում: Ինչի արդյունքում մինչև հերթական Ազգային Ժողովի ընտրությունները երկիրը կկառավարի իշխող կուսակցությունը:  

Կոմունիզմ

Քաղաքական առումով կոմունիզմը տարբեր շարժումների բազմազանություն է, որոնց նպատակը ինչ-որ ժամանակում առանց դասակարգերի հասարակություն ստեղծելն է: Կոմունիստների մեջ կարելի է գտնել տարբեր հոսանքներ, հատկապես մարքսիստների մեջ, ինչպես նաև անարխիստների մեջ: Կոմունիստների մոտ առաջին բաժանումը տեղի ունեցավ 1-ին Ինտերնացիոնալի ժամանակ`   անարխիզմի և մարքսիզմի միջև: Չնայած դրան, 20-րդ դարասկզբից համաշխարհային քաղաքականության վրա ազդեցություն գործած և առավել աչքի ընկած կոմունիստական հոսանքները մարքսիստական ազդեցության են`   ուղղակիորեն կամ անուղղակիորեն /լենինիզմը/: Դասակարգերի պայքարը հիմնական դերն է խաղում մարքսիստական տեսության մեջ: Կոմունիզմի հաստատումը համընկնում է այս տեսությանը`   դասակարգերի բոլոր տեսակի պայքարների վերջում մարդկային էակների բաժանումը դասակարգերի պետք է վերանա:

Կարլ Մարքսը, պաշտպանելով բանվորական շարժման ինքնուրույնության անհրաժեշտությունը և միջազգային լինելը, գտնում է, որ հասարակությունը միայն հեղափոխությամբ կարող է կապիտալիստական արտադրաեղանակից անցում կատարել դեպի կոմունիստական արտադրաեղանակը: Դա պահանջում է անցումային փուլ, ինչն էլ Մարքսը հաճախ նակրագրում էր որպես պրոլետարիատի դիկտատուրայի հեղափոխական շրջան: Իր «Կոմունիստական կուսակցության մանիֆեստում»նա նկարագրում է կոմունիզմը որպես «միություն, որտեղ յուրաքանչյուրի ազատ զարգացումը պայմանավորում է բոլորի ազատ զարգացումը»: Մարքսի պատկերացրած կոմունիստական հասարակությունը, որը պետք է ծնվեր բավականաչափ զարգացած կապիտալիզմից, երբեք չհաստատվեց և մնում է որպես տեսություն:

Պատմականորեն «կոմունիզմ» բառը հաճախ օգտագործվում են նկարագրելու համար իրենց կոմունիստական հռչակած կուսակցությունների կողմից զեկավարվող քաղաքական և տնտեսական ռեժիմները:

 

 

 

Ֆաշիզմ

 

Ֆաշիզմը 1919 թ. առաջացած իտալական ծագմամբ քաղաքական շարժում է։ Նեղ իմաստով, տերմինը բնութագրում է Բենիտո Մուսոլինիի հիմնադրած շարժումը, ինչպես նաև իտալական միապետության ներքո 1922-1945 թթ. գոյություն ունեցող ռեժիմը` Մուսսոլինին ղեկավարությամբ։ Լինելով հակառակորդ ժողովրդավարությանը, պառլամենտարիզմին, սոցիալիզմին և մարքսիզմին, մուսոլինյան ֆաշիզմը ավտորիտար է և ազգայնական։ Նացիզմը մասամբ ներշնչվել է ֆաշիզմից։ Շատ հաճախ «ֆաշիստ» բառը օգտագործվում է քաղաքական հակառակորդին վարկաբեկելու համար։ Այսօր նույնպես այն համարվում է հայհոյանք։ Չնայած դրան՝ որոշ ծայրահեղ աջ շարժումներ, որոնք անվանվում են նեոֆաշիստական, օգտագործում են ֆաշիստական գաղափարները։

 

Կարելի է ֆաշիզմի զարգացումը բաժանել 5 փուլերի։ Առաջին փուլում այլախոհ հրապարակախոսները, ծայրահեղ աջերը, որոնք մերժում են պահպանողականների չափավորությունը և նախկին ձախ ծայրահեղականները, որոնք մերժում են ժողովրդավարությունը, կազմում են քաղաքական լիբերալիզմի քննադատությունը՝ լայնորեն օգտագործելով ազգային և սոցիալական զգացմունքները։ Երկրորդ փուլում, այս շարժումները, որոնք մինչև այդ մարգինալ էին, կարևորություն են ձեռք բերում, քանզի խոշոր արդյունաբերողների և հողատերերի աչքին սկսում են համարվել միակ ուժը, որ կարող է կարգ հաստատել ընդդեմ կոմունիստական գործունեության։ Այս պահից սկսած ֆաշիզմը հրաժարվում է իր սոցիալական պահանջներից և հանդես գալիս հօգուտ նեղ տնտեսական լիբերալիզմի։ 3-րդ փուլում ֆաշիստական կուսակցությունը գալիս է իշխանության։ Չորրորդում՝ ֆաշիստական իշխանությունը կոնսոլիդցվում է, համախմբվում է։ Հինգերորդ փուլը ռադիկալացման փուլն է, որը հիմնականում իրականացվել է նացիստական ռեժիմի ժամանակ՝ համակենտրոնացման և ոչնչացման ճամբարների տեսքով։

 

 

 

Նացիոնալիզմ

 

Ազգայնականություն կամ նացիոնալիզմ, քաղաքական գաղափարախոսություն և ուղղություն, որի հիմնական դրույթը ազգի արժեքավորությունն է՝ որպես հասարակական միասնության բարձրագույն ձև, և պետության ձևավորման գործում վերջինիս առաջնայնությունը։ Որպես քաղաքական շարժում՝ ազգայնականությունը ձգտում է հաստատել ազգային որոշակի հանրույթի հետաքրքրությունները պետական իշխանության նկատմամբ։ Ունի բազմաթիվ դրսևորումներ ու տարատեսակներ։ «Ազգայնականություն» և «ազգայնամոլություն» եզրերը, հնարավորություն են տալիս սահմանազատել նրա չափավոր դրսևորումները ծայրահեղություններից։ Ազգայանականությունը՝ ճնշված ազգերի ազգայնականությունը, հիմնականում համամարդկային բովանդակություն ունի։ Այն ուղղված է արտաքին ոտնձգությունների դեմ, արտահայտում է համազգային շահեր և նպաստում ազգային ինքնագիտակցության զարգացմանը։ Ազգայնականության իմացաբանական հիմքն ազգային մի շարք դրական հատկանիշների՝ ազգային հպարտության ու արժանապատվության գիտակցումն է։ Ազգայնականության հիմնական թշնամիները միշտ եղել են բազմազգ կայսրությունների ու պետությունների տիրապետող, տիտղոսակիր ազգերն ու նրանց շահերը պաշտպանող տեսաբանները, որոնք տեսականորեն արդարացրել են դարերի ընթացքում նվաճված ու հպատակեցված փոքր ժողովուրդների կարգավիճակը և նրանց մղած ազատագրական պայքարը որակել որպես ազգայնամոլություն, անջատողականություն, դավաճանություն։

 

Սոցիալիզմ

 

Սոցիալիզմը բնութագրվում է ժողովրդի հոգևոր մշակույթի բարձր մակարդակով, կոմունիստական բարոյականության նորմաների աստիճանական հաստատումով, սոցիալիստական ապրելակերպի ձևավորումով, հասարակության նկատմամբ աշխատավորների պատասխանատվության և պարտքի խոր գիտակցումով, մարքս-լենինյան գաղափարախոսության տիրապետումով։ Սոցիալիզմի բարձրագույն օրենքը և նպատակը աշխատավորների նյութական և հոգևոր հարաճուն պահանջմունքները լիովին բավարարելն է՝ տնտեսության պլանաչափ, անճգնաժամ զարգացման, արտադրողական ուժերի արագ աճի, գիտատեխնիկական առաջընթացի, աշխատանքի արտադրողականության, արտադրության ինտենսիվացման և արդյունավետության բարձրացման հիման վրա։

 

Լիբերալիզմ

 

Ազատականությունը կամ լիբերալիզմը քաղաքական փիլիսոփայություն է կամ աշխարհայացք, թրը հիմնված է ազատության ու հավասարության գաղափարների վրա։ Առաջին սկզբունքը շեշտված է դասական ազատականության մեջ, իսկ վերջինն ավելի ակնառու է սոցիալական ազատականության մեջ։ Ազատականների տեսակետների շրջանակը մեծ է՝ կախված այդ սկզբունքների նկատմամբ նրանց դիրքորոշումից, սակայն ընդհանուր առմամբ նրանք սատարում են այնպիսի գաղափարներ, ինչպիսին են ժողովրդավարական ընտրությունները, քաղաքացիական իրավունքները, մամուլի ազատությունը, կրոնի ազատությունը, ազատ առևտուրը և մասնավոր սեփականությունը։ Ազատականությունն առանձին քաղաքական շարժում դարձավ լուսավորության դարաշրջանում, երբ այն սկսեց ժողովրդականություն վայելել Արևմուտքի փիլիսոփաների ու տնտեսագետների շրջանում։ Ազատականությունը մերժում էր ժառանգության իրավունքի, պետական կրոնի, բացարձակ միապետության և թագավորների աստվածային իրավունքի ժամանակին տարածված հասկացությունները։ Ազատականությունն իբրև փիլիսոփայական առանձին ավանդույթ հիմնադրելու պատիվը հաճախ վերագրում է 17-րդ դարի փիլիսոփա Ջոն Լոքին։ Լոքը գտնում էր, որ ամեն մարդ ունի կյանքի, ազատության ու սեփականության բնական իրավունք, և ավելացնում էր, որ կառավարությունները չպետք է ոտնահարեն այդ իրավունքները՝ հասարակական պայմանագրի (կոնտրակտի) հիման վրա։ Ազատականները դեմ էին ավանդական պահպանողականությանը և ջանում էին կառավարության բացարձակ իշխանությունը փոխարինել ներկայացուցչական ժողովրդավարությամբ ու օրենքի գերակայությամբ։

 

 

Սերժ Սարգսյան «Մենք հայտարարել ենք, որ մեր նպատակն է, որպեսզի Հայաստանը 2040 թվականին ունենա առնվազն 4.000.000 բնակչություն, լինի կյանքի միջին տևողության բարձրացում և կենսամակարդակի զարգացում»:

 

 Առաջադրանք – Արդյոք հնարավոր է, եթե այո ապա ինչպես, եթե ոչ ապա ինչու:

 

2016թ հունվար-դեկտեմբերին Հայաստան է ժամանել 1 մլն 259 հազ 657 զբոսաշրջիկ։ ՀՀ ազգային վիճակագրական

ծառայության տվյալներով՝ 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 5,7%-ով:
2016թ. զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 1 մլն 262 հազ
687 մարդ։ 2015-ի համապատասխան ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 6,3%-ով:

 

2016-ի ընթացքում Հայաստանից գնացած և Հայաստան մուտք գործած ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունը կազմել է 54 հազ 31 մարդ, այսինքն, անցած տարի Հայաստանից անվերադարձ հեռացել 54 հազ մարդ։
2017թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, ընթացիկ հաշվառմամբ (2011թ. մարդահամարի հիմքով վարվող) կազմել է 2 մլն 986 հազ
5 մարդ, այդ թվում քաղաքայինը`1 901.7 հազ. մարդ և գյուղականը` 1 084.8 հազ. մարդ:
ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2017թ. տարեսկզբին՝ 2016թ. հունվարի 1-ի համեմատ,
նվազել է 0.4 %-ով կամ 12,1 հազ. մարդով:

 

 

Քանի որ տարեց տարի մեր բնակչության թիվը գնալով պակասում է, իմ կարծիքով հանարավոր չէ, որ 23տարի հետո մեր բնակչության թիվը հասնի 4.000.000-ի:

 

 

Էդուարդ Շարմազանով «Կարող ենք մեղադրել Ռուսաստանին այն ժամանակ, երբ ռուսական զենքը, որը մատակարարվել է Ադրբեջանին ուղիղ վնաս է հասցնում մեզ»:

 

 

Առաջադրանք - Գտնել այս հայտարարության հակասությունը կամ սուտը: 

 

Հարցին՝ ՀՀ նախագահի այն հայտարարությունը, որ հայ-ռուսական հարաբերությունների ամենացավալի կողմն այն է, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, մեսի՞ջ էր՝ ուղղված Ռուսաստանին, Է. Շարմազանովը պատասխանեց. «Պարոն նախագահը մեկ անգամ չէ, որ իր դիրքորոշումը հայտնել է, որ Հայաստանը դրական չի ընդունում, այլ ցավագին է ընդունում իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը, բայց նա, միևնույն ժամանակ, նշեց, կարող ենք մեղադրել այն ժամանակ, երբ ռուսական զենքը, որը մատակարարվել է Ադրբեջանին, ուղիղ վնաս է հասցնում մեզ, պարոն նախագահը ևս մեկ անգամ փաստեց, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան, հայ-ռուսական հարաբերությունները բարեկակամական են, բայց հայ-ռուսական հարաբերություննեորւմ կա մի ցավոտ կետ. Ադրբեջանն այն երկիրը չէ, որին կարելի է զենք վաճառել, բայց, մյուս կողմից էլ, մենք գիտակցում ենք, որ խոշոր խաղացողները, մեծ գերտերությունները, այնպիսին, ինչպիսին Ռուսաստանն է, տարածաշրջանում ունեն իրենց հարաբերությունները, շահերը և, բնականաբար, սա, միգուցե, լրացուցիչ ազդեցության կամ զսպման մեխանիզմն է Ադրեբջանի վրա»։