Ոսկի

Առցանց ուսուցման առաջադրանքներ

 

1. Հիմնականում ինչպե՞ս է որոշվում տարրի բարձրագույն օքսիդացման աստիճանը.
1) պարբերական համակարգում խմբի համարով 2) տարրի ատոմում էներգիական մակարդակների թվով 3) պարբերության համարով 4) կարգաթվով

 

2. Քիմիական տարրը ջրածնային միացությունում ցուցաբերում է (- 2) օքսիդացման աստիճան: Տարրի ատոմին համապատասխանում է ըստ մակարդակների էլեկտրոնների հետևյալ բաշխումը.  1) 2 8 8 2 2) 2 8 6 3) 2 8 5 4) 2 8 8 1

 

3.Քիմիական տարրը քլորի հետ առաջացնում է RCl իոնական միացությունը: Այդ տարրի ,ատոմին համապատասխանում է ըստ մակարդակների էլեկտրոնների հետևյալ բաշխումը. 1) 2 8 5 2) 2 8 1 3) 2 8 4 4) 2 5

 

4.Քիմիական տարրի օքսիդացման աստիճանը բարձրագույն օքսիդում (+3) է: Այդ տարրի ատոմին համապատասխանում է ըստ մակարդակների էլեկտրոնների հետևյալ բաշխումը. 1) 2 1 2) 2 4 8 3) 2 8 3 4) 2 8 8 1

 

5.Թվարկվածներից ո՞ր տարրի օքսիդացման աստիճանը կարող է ունենալ և՛ դրական, և՛ բացասական արժեք. 1) արգոն 2) ֆտոր 3) բրոմ 4) երկաթ

 

6.Ո՞ր զույգի երկու միացություններում են բոլոր կապերը կովալենտային. 1) NaCl, HCl 2) CO2CaO 3) CH3Cl, NaH 4) SO2,NO2 

 

7.Մենդելեևի պարբերական համակարգում կարգաթվի մեծացմանը զուգընթաց ինչպե՞ս է փոխվում տարրերի էլեկտրաբացասականությունը պարբերություններում և խմբերում՝ համապատասխանորեն. 1) մեծանում է մեծանում է 2) մեծանում է փոքրանում է 3) փոքրանում է մեծանում է 4) փոքրանում է փոքրանում է

 

8.Որքա՞ն է ծծմբի օքսիդացման աստիճանը Na2SO3-ում. 1) +6 2) +4 3) +2 4) -2

 

9.Ի՞նչ քիմիական կապեր են առկա Cl2, HCl, KCl մոլեկուլներում` համապատասխանաբար. 1) կովալենտ ոչ բևեռային, իոնային, կովալենտ բևեռային 2) իոնային, կովալենտ բևեռային, կովալենտ ոչ բևեռային 3) կովալենտ բևեռային, իոնային, կովալենտ ոչ բևեռային 4) կովալենտ ոչ բևեռային, կովալենտ բևեռային, իոնային                                                   

 

10.Իր բաղադրությունում 18 էլեկտրոն և 16 պրոտոն պարունակող իոնի լիցքը հավասար է. 1) 2 + 2) 3 + 3) 3 – 4) 2      

 

Ազոտ